Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Ինչպես մամուլի ասուլիսում է ասել Ալիևը, Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունը մեծապես կախված են Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Անցյալ տարվա սեպտեմբերից հետո տարածաշրջանում ստեղծվեց միանգամայն նոր իրավիճակ՝ Ադրբեջանը լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Բնականաբար, նոր իրավիճակը նոր հնարավորություններ է բացում Հարավային Կովկասում ամուր և կայուն խաղաղություն հաստատելու համար։ Ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը մեծապես կախված է Ռուսաստանի և Ադրբեջանի սերտ հարաբերություններից»,- ասել է Ալիևը։
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները իրենց ուշադրությունից այն կողմ չեն անցել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի նպաստել այդ հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը։
«Մենք պատրաստ ենք նաև դյուրացնել սահմանների սահմանագծումը և սահմանազատումը (հաշվի առնելով, որ ունենք համապատասխան փաստաթղթեր Խորհրդային Միության ժամանակներից), սահմանամերձ երթուղիների ապաշրջափակումը և մարդասիրական կապերի հաստատումը։ Մենք ելնում ենք այն կետից, որ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը լիովին համապատասխանում են այս տարածաշրջանի բոլոր պետությունների և ժողովուրդների հիմնարար շահերին»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը օգոստոսի 18-19-ը պետական այցով գտնվում էր Բաքվում։ Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին հրավերի համար։
Օգոստոսի 18-ին Իլհամ Ալիևը և նրա կինը՝ առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, Պուտինին հյուրընկալել են իրենց տուն և ընթրիք ունեցել։ Հաջորդ օրը Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ մեքենայով շրջայց է կատարել Բաքվում։
Պուտինը 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսելուց հետո առաջին անգամ է այցելել Ադրբեջան։ Մինչ Բաքու գալը նա պետական այցերով եղել է Հյուսիսային Կորեայում և Վիետնամում։