Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Բաքու։ Օգոստոսի 18-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան ընթրել են նրա հետ։
Ըստ Կրեմլի, այցի շրջանակներում կքննարկվեն Ադրբեջան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցերը, ինչպես նաև արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրները։ Սպասվում է, որ զրույցի ընթացքում կխոսվի նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մասին։

Սա Վլադիմիր Պուտինի առաջին այցն է Ադրբեջան 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց հետո։ Մինչ Բաքու ժամանելը Պուտինը պետական այցերով եղել է Հյուսիսային Կորեայում և Վիետնամում։
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։
