Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղում գտնվող օկուպացիայի թանգարան։ Լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա քննադատել է կառավարության քաղաքականությունը և ասել, որ հնարավոր չէ ընտելանալ օկուպացիային։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Սա, ինչպես պարոն վարչապետն է պատվիրել, փաստ չէ։ Սա մի բան է, որին մենք երբեք չենք ընտելանա, և դրան չընտելանալը նշանակում է ամեն օր մտածել, թե ինչ կարելի է անել այս տարածքները պատերազմով կամ ուժով հետ չվերցնելու համար։
Այս տարածքների վերադարձը և ավելի կոնկրետ՝ այնտեղի և այստեղի բնակիչների վերամիավորումը սկսվում է այստեղից, սկսվում է այս գյուղի հզորացումից, սկսվում է այն մարդկանցից, ովքեր դեռ ապրում են այստեղ և ովքեր կարիք ունեն աջակցության, ծրագրերի, երիտասարդների տեղում մնալու համար։ Այնտեղ ապրող մարդկանց համար կապ չունի՝ վրացի են, թե օս, մենք պետք է ուղերձ ունենանք, որ նրանց ապագան, ինչպես մերը, Եվրոպայում է, և դա կլինի վերջնական միավորողը։ Ոչ թե պատերազմ, ոչ թե հակամարտություն, այլ մեր ինքնությունը, այդ եկեղեցիների պաշտպանությունը...
Հետաքրքիր է, վերջին անգամ ե՞րբ է մեր մշակույթի նախարարը դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Աբխազիայի և Օսիայի մեր եկեղեցիները պաշտպանելու համար։ Ի՞նչ է արվում այս ուղղությամբ, ի՞նչ է արվում վրաց լեզվի համար։ Ի՞նչ է արվում այստեղից տրանսպորտ կազմակերպելու համար։ Դժվա՞ր է, ջանք պահանջու՞մ է, որը մենք չենք կարող անել։ Ո՞ւր է հաշտության նախարարը։ Ի՞նչ է արվում ամենօրյա ռեժիմով, ի՞նչ ռազմավարություն ունենք այստեղ այս տարածաշրջանը հզորացնելու համար։
Եվ մի բան էլ՝ չեմ կարող չնշել, որ այս գյուղն ամբողջությամբ վերակառուցվել է օտարերկրյա գործակալների փողերով։ Շնորհակալություն նրանց»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
2008 թվականի ռուս-վրացական պատերազմից անցել է 16 տարի։ 2008 թվականի օգոստոսի 7-ին ռուսական բանակը Ռոկիի թունելով հատեց Վրաստանի սահմանը և սկսեց լայնածավալ ցամաքային, օդային և ծովային ռազմական ագրեսիա։ Ռուսական ավիացիան հարձակվեց Վրաստանի տարբեր քաղաքներում տեղակայված ռազմաբազաների և օդանավակայանների վրա, երկու անգամ ռմբակոծվեց Գորի քաղաքը, այդ թվում՝ Գորիի ռազմաբազայի տարածքը։ Ռմբակոծվեցին նաև Թբիլիսիի Վազիանիի ռազմաբազան, ավիացիոն գործարանը, Փոթիի նավահանգիստը, Սենակիի և Մառնեուլիի ռազմաբազաները։ Ռուսական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվեց Վրաստանի 228 խաղաղ բնակիչ, 170 զինվոր և 14 ոստիկան։ 150 000 մարդ լքեց իր տունը, որոնցից շատերը առ այսօր տեղահանվածի կարգավիճակ ունեն։ Օգոստոսյան պատերազմի արդյունքում Վրաստանը վերահսկողությունը կորցրեց 189 գյուղերի նկատմամբ։
«Վրացական երազանքը» մատնանշում է նախկին իշխող կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» պատասխանատվությունը և իշխանությունում գտնվելու 12-րդ տարում հայտարարում է, որ հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո պատշաճ իրավական գնահատական կտա 2008 թվականի իրադարձություններին։