Նոյեմբերի 11-ին Վրաստան կայցելի ԵՄ ութ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարների պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Վրաստանն ու նրա ժողովուրդը շատ թանկ են մեզ համար։ Մենք հավատարիմ ենք Եվրոպայի սրտում ազատ և ժողովրդավարական Վրաստանին: Կեղծված ընտրություններից հետո մենք անհանգստացած ենք ընթացիկ իրադարձություններով»,- գրում է Ռոթը X հարթակում և հրապարակում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ արված լուսանկարը։
Ռոթի խոսքով՝ Թբիլիսի կժամանեն Գերմանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները։
Նոյեմբերի 6-ին Եվրոպական երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները, պատգամավորները և Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել՝ խորը մտահոգություն հայտնելով խորհրդարանական ընտրություններում «աննախադեպ թվով միջադեպերի և համակարգային խախտումների» կապակցությամբ։ Նրանց գնահատմամբ՝ մեղադրանքներն այնքան լուրջ են, որ միայն անկախ միջազգային հետաքննությունը կարող է ուսումնասիրել և հետաքննել նախընտրական շրջանում և ընտրությունների օրը նկատված բոլոր խախտումները։
