Թբիլիսիում՝ Դիդուբե-Ավճալայի հատվածում, Շտադլերի երկհարկանի մարդատար գնացքը բախվել է աշխատանքային հարթակին, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Մահացածները «Վրացական երկաթուղու» աշխատակիցներ են, ովքեր պլանային աշխատանքներ էին կատարում։
Միջադեպի պատճառով Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ շարժվող գնացքը կանգնել է։ Ըստ «Վրացական երկաթուղու», տուժածներ չկան։
«Միջադեպի մանրազնին հետաքննությունը շարունակվում է, դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ, որից հետո Բաթումի-Թբիլիսի գնացքը կշարունակի շարժվել Թբիլիսի Ցենտրալի ուղղությամբ»,- հայտնել են «Վրացական երկաթուղուց»։
«Վրացական երկաթուղին» խորը վիշտ է հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ և իր ցավակցությունն է հայտնում աշխատակիցներին և զոհվածների ընտանիքներին։
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։
