Վրաստան այցելած Եվրախորհրդարանի պատգամավորները հանդիպել են ընդդիմության ներկայացուցիչների հետ և քննարկել երկրում տիրող իրավիճակը։ Ինչպես ասել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Բադրի Ջափարիձեն, ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների դիրքորոշումն անփոփոխ է՝ նրանք կարծում են, որ լուծումը նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 2 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
- 5 Աղմկոտ նիստից հետո ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը
- 6 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
«Սա կհաշտեցնի հասարակությանը, առաջին հերթին կխուսափենք հետագա սրացումներից։ Հետաձգելով այս որոշումը՝ «Վրացական երազանքը» ձևացնում է, թե երկրում ոչինչ չի կատարվում, միայն կվատթարացնի իրավիճակը։ Դրա համար մենք բոլորս պետք է մտածենք, թե ինչպես կարելի է մեղմել այս իրավիճակը, իսկ այն մեղմելու միակ միջոցը նոր ընտրությունների անցկացման շուրջ համաձայնությունն է»,- հանդիպումից հետո ասել է Բադրի Ջափարիձեն։
Ընդդիմության առաջնորդների խոսքով, նոր ընտրությունից բացի, Եվրախորհրդարանի պատգամավորների հետ հանդիպմանը խոսվել է ապօրինի ձերբակալվածների և ցուցարարների նկատմամբ բռնությունների, ինչպես նաև պատժամիջոցների մասին։
«Այս աստիճանի այցը շատ կարևոր է, շատ լայն պատվիրակություն է։ Լիակատար աջակցություն վրաց ժողովրդին։ Խոսքն այն մասին էր, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել նրանց կողմից։ Բացի անձնական պատժամիջոցներից, կան քրեական գործեր, որոնք կարող են հարուցվել։ ԵՄ-ն շատ բան կարող է անել։ Մենք լիակատար աջակցություն ունենք Եվրոպայից այս ճակատամարտում հաղթելու համար։ Բոլորը տպավորված են վրաց ժողովրդի այս շարունակական բողոքից։ Դիմում եմ բոլորին, այսօր եկեք Ռուսթավելի, որ իրենք իրենց աչքով տեսնեն, թե ինչպես ենք մենք ամեն օր հավաքվում»,- ասել է «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության անդամ Գիորգի Վաշաձեն։
Նիկա Մելիան շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանի պատգամավորներին արված հայտարարությունների և ընդունված բանաձևերի համար, սակայն նշել է, որ անհրաժեշտ է դրանք իրականացնել։
«Առաջիկա օրերը, շաբաթները, ամիսները էապես կորոշեն այս պետության ճակատագիրը առնվազն 10-15 տարի։ Հետևաբար, այստեղ խոսակցության համար ավելի քիչ տեղ և ժամանակ կա։ Միայն թղթի կտոր ստորագրելը հաստատ բավարար չէ այս ճգնաժամը հաղթահարելու համար։ Ճգնաժամը կարելի է հաղթահարել, եթե կոշտ, կոնկրետ որոշումներ կայացվեն։ Այսինքն՝ այո, նաև պատժամիջոց»,- ասել է Մելիան։
«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Դիմիտրի Ցկիտիշվիլիի խոսքով՝ կան տարածքներ, որտեղ Եվրամիությունը կարող է արդյունավետ քայլեր ձեռնարկել, և այդպիսին է վիզաների սահմանափակումը կոնկրետ անձանց՝ բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Ցկիտիշվիլին նշել է նաև, որ «այն, ինչ արեց «Վրացական երազանքը» ժողովրդավարության էրոզիայի և գողացված ընտրությունների հետ կապված, կարող է շտկվել միայն ընտրություններով։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։
Եվրախորհրդարանի պատգամավորները կհանդիպեն նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների հետ։
Պատվիրակության կազմում են Ռասա Յուկնևիչենեն, Նատալի Լոիզոն, Բեռնար Գետտան, Միխալ Ստերբան, Տոբիաս Կրեմարը և Ռայնյեր վան Լանշ-Հոթը։ Վերջինիս խոսքով՝ իրենք փաստահավաք առաքելությամբ են Վրաստանում։