Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները նախկին կնոջը դիտավորությամբ սպանելու մեղադրանքով ձերբակալել են 1992 թվականին ծնված տղամարդու։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
ՆԳՆ-ի տեղեկություններով՝ մեղադրյալն իր ավտոմեքենայում, փոխադարձ վիճաբանությունից հետո, պարանով խեղդել է նախկին կնոջը՝ 1996 թվականին ծնված Մ.Մ.-ին։ Հետաքննությամբ պարզվել է, որ հանցագործությունը կոծկելու նպատակով հաջորդ օրը մեղադրյալը դիակը տեղափոխել է վարձակալած մեքենայի բեռնախցիկ, տեղափոխել Գլդանիի բանտի հարակից տարածք և գցել ձորը։
Մեղադրյալը ձերբակալվել է քրեական օրենսգրքի 11 պրիմա 109-րդ հոդվածով, որը վերաբերում է ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանությանը։ Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
Անցյալ տարի Վրաստանում սպանվել է 21 կին, կատարվել է 19 սպանության փորձ։ 2014-2022 թվականներին գրանցվել է 186 կանանց սպանության դեպք։ Ընտանեկան պատճառներով սպանվել է 92 կին, այլ պատճառներով՝ 94։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է կանանց սպանության փորձի 129 դեպք, որից 79-ը՝ ընտանեկան, 50-ը՝ այլ պատճառներով։
