Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն։ Մինչ այդ նա մասնակցել է Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Իսլամիստական խմբավորման տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Իսմայիլ Հանիեն սպանվել է իր նստավայրի վրա իսրայելական հարձակման հետևանքով։ Իսրայելի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս հարցը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նույնպես հայտարարություն է տարածել Հանիեի մահվան մասին և հայտնել, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ սպանվել է նրա թիկնապահներից մեկը։
Իսմայիլ Հանիեն զբաղեցնում էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահի պաշտոնը և ղեկավարում էր խմբավորման քաղաքական գործողությունները, այդ թվում՝ բանակցությունները։
Հանիեն Թեհրան է մեկնել մասնակցելու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանիի երդմնակալության արարողությանը։ Նշված միջոցառմանը, որն անցկացվել է հուլիսի 30-ին, ներկա է եղել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Մայիսին Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազը պահանջել էր ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների, այդ թվում՝ Հանիեի ձերբակալության օրդեր տրամադրել։ Դատախազի խոսքով՝ նրանք պատասխանատու են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման և հարյուրավոր Իսրայելի քաղաքացիների սպանության համար։
