Թել Ավիվի Յաֆայի տարածքում երկաթուղային կայարանի վրա հարձակման հետևանքով զոհվել է Վրաստանի քաղաքացի։ Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, երկու զինված անձինք կրակ են բացել անցորդների վրա և սառը զենքերով հարձակում իրականացրել՝ սպանելով առնվազն 7 մարդու։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Իսրայելում Վրաստանի դեսպանությունը հաստատում է հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով Վրաստանի մեկ քաղաքացու մահը։ Դեսպանությունն աշխատում է Իսրայելի համապատասխան կառույցների հետ՝ զոհված հայրենակցին Վրաստան վերադարձնելու հնարավորության շուրջ, ինչը, բնականաբար, որոշակի ժամանակ է պահանջում՝ հաշվի առնելով նրա մահվան հանգամանքները»,- հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։
Արտաքին գործերի նախարարությունը իր ցավակցությունն է հայտնում զոհվածի ընտանիքին, ինչպես նաև Իսրայելի կառավարությանը և Իսրայելի ժողովրդին։
Վրաստանը դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում»,- ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունը սկսվել է երկաթուղային վագոնում և շարունակվել հարթակի վրա։ Բացի մահացածներից, կան նաև վիրավորներ, որոնցից երեքի վիճակը ծանր է։
Ոստիկանության տվյալներով՝ երկու հարձակվողներին էլ «վնասազերծել» են շրջապատող մարդիկ։ Որպես հանցագործության դրդապատճառ նշվում է ահաբեկչությունը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Յաֆայում հրաձգությունը տեղի է ունեցել Իսրայելի դեմ Իրանի կողմից հրթիռային հարձակման մեկնարկից քիչ առաջ։
