22-ամյա Թոռնիկե Գ-ն, ում ոստիկանությունը ձերբակալել է Թելավիում 26-ամյա կնոջ սպանության մեղադրանքով, օրեր առաջ նույնպես ձերբակալված է եղել չգրանցված ամուսնության ժամանակ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Թելավիի շրջանային դատարանը նրան գրավի դիմաց ազատ է արձակել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Երեք անչափահաս երեխաների մայրը հոկտեմբերի 9-ին սպանվել է իր 7-ամյա երեխաներից մեկի ներկայությամբ։ Ըստ հարևանների՝ սպանության ժամանակ երեխան բարձր բղավել և մարդկանց օգնության է կանչել։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն, քննությամբ պարզվել է, որ ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող մեղադրյալը, փոխադարձ վիճաբանության հիման վրա, սառը զենքով մահացու վիրավորում է հասցրել Մարիամ Գ-ի կոկորդին և փախել դեպքի վայրից:
Ոստիկանները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքը՝ դանակը: Ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանության դեպքի առթիվ հետաքննությունը տարվում է քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 109-րդ հոդվածով։ Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
Վերջին երեք օրվա ընթացքում սա կնոջ սպանության երրորդ աղմկահարույց դեպքն է։ Հոկտեմբերի 9-ին, Թբիլիսիի Վաժա Փշավելա պողոտայի բնակելի շենքի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել։ Ոստիկանությունը ձերբակալել է 39-ամյա տղամարդու, ով նախկինում դատապարտվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով։ ՆԳՆ-ից հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Պ.Պ.-ն, որպես վրեժխնդրության դրդապատճառ, Օ.Պ.-ին իր վարձակալած բնակարանում պատճառել է ֆիզիկական վնասվածքներ, ինչի հետևանքով կինը տեղում մահացել է։
Հոկտեմբերի 7-ին Թբիլիսիի Միրիան Մեփեի պողոտայում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է 40-ամյա կնոջ՝ Մ.Ս.-ի դին, իսկ բնակարանի վարձակալը՝ օտարերկրյա քաղաքացի, 20-ամյա Ի.Զ. ձերբակալվել է: Դատախազության տեղեկություններով՝ մեղադրյալ տղամարդը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով կինը տեղում մահացել է։ Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղադրյալին որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։
- 2021 թվականին արձանագրվել է կանանց սպանության 22 և սպանության փորձի 31 դեպք։
- 2020 թվականին սպանվել է 24 կին։ Գրանցվել է կանանց սպանության փորձի 27 դեպք.
- 2019 թվականին արձանագրվել է սպանության 19 և սպանության փորձի 22 դեպք։
Կանանց սպանության և սպանության փորձի դեպքերի մեծ մասը կատարվում է որպես ընտանեկան հանցագործություն։
