«Տեսա՞ք Ֆիցոյի հետ ինչ տեղի ունեցավ»․ Կոբախիձեի խոսքով՝ ԵՄ հանձնակատարներից մեկն իրեն սպառնացել է

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի մասին խոսելիս ԵՄ հանձնակատարներից մեկը սպառնացել է իրեն։ Մասնավորապես, Կոբախիձեի խոսքով՝ իրեն հիշեցրել են օրեր առաջ հարձակման ենթարկված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի մասին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Հասարակությունը հետևում է թափանցիկության մասին օրենքի շուրջ զարգացումներին և տեսնում է, որ մի շարք բարձրաստիճան օտարերկրյա քաղաքական գործիչներ չեն խուսափում նույնիսկ բացահայտ շանտաժից վրաց ժողովրդի և նրա ընտրած կառավարության դեմ։ Սակայն նույնիսկ տևական շանտաժի ֆոնին զարմանալի էր սպառնալիքը, որը հնչեց եվրահանձնակատարներից մեկի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Մասնավորապես, ինձ հետ զրույցում եվրահանձնակատարը թվարկեց մի շարք միջոցներ, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան քաղաքական գործիչները թափանցիկության օրենքի վրա վետոն հաղթահարելուց հետո, և այդ միջոցները թվարկելիս նշեց՝ «տեսա՞ք ինչ տեղի ունեցավ Ֆիցոյի հետ, շատ զգույշ եղեք»:

Երբ թափանցիկության մասին օրենքի հետ կապված շանտաժի համատեքստում նշում են օրեր առաջ ահաբեկչության ենթարկված Սլովակիայի վարչապետին, ով այս պահին բուժման կուրս է անցնում, դա մեզ համար չափազանց մտահոգիչ է»,- ասում է Կոբախիձեն։

Վարչապետն ասում է, որ Սլովակիայի վարչապետի վրա հարձակման հետևում «նախնական տեղեկատվությունը» մատնանշում է «երկրներից մեկի հատուկ ծառայությունների հետքը, որը հատկապես սերտորեն կապված է գլոբալ պատերազմի կուսակցության հետ»։

«Կանխարգելման նպատակով ես ինձ պարտավոր էի համարում այդ սպառնալիքի մասին տեղեկատվություն տրամադրել վրաց հասարակությանը։ Ռոբերտ Ֆիզոյի սպանության փորձի հետ անցկացված զուգահեռը մեզ հիշեցնում է, որ ի դեմս գլոբալ պատերազմի կուսակցության, մենք գործ ունենք չափազանց վտանգավոր ուժի հետ, որը ամեն ինչ կանի Վրաստանում քաոս մտցնելու համար»,- ասում է Կոբախիձեն։

Եվրահանձնաժողովում կա 27 հանձնակատար։ Նրանք ներկայացնում են ԵՄ անդամ երկրները և պատասխանատու են կոնկրետ ոլորտների համար: Թե որ եվրահանձնակատարին է սպառնալիքի մեջ մեղադրում Վրաստանի վարչապետը՝ հայտնի չէ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։