Օգոստոսի 3-ին Շովի հանգստավայրում տեղի ունեցած աղետից հետո մինչ օրս` աղետի գոտում աշխատող ընդամենը 28 մարդ է պատվաստվել տետանուս վարակի դեմ, մինչդեռ վերջին մեկ շաբաթվա որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է շուրջ 800 փրկարար, հարյուրավոր զինվորական, ավելի քան 200 տեղի բնակիչ և նույնքան կամավորներ։ Տետանուսը կյանքին սպառնացող վարակ է: Այս հիվանդության պատճառ հանդիսացող բակտերիան հանդիպում է գրեթե ամենուր՝ ցեխի, աղտոտված ջրի մեջ: Այն կտրվածքի կամ քերծվածքի դեպքում ներթափանցում է մաշկի մեջ, որից հետո բազմանում է և թույն արտազատում։ Թույնը վնասում է նյարդային համակարգը։ Առանց բուժման զարգանում է շնչառական մկանների կաթված: Կանխատեսումը լուրջ է, մահացությունը՝ 40-50%։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Հիվանդությունը սովորաբար արագ է սկսվում՝ հիվանդը դժվարությամբ է բացում բերանը և դժվարությամբ է ծամում, ճակատը կնճռոտվում է, աչքի ճեղքը նեղանում, ինչը ծաղրող ժպիտի տպավորություն է թողնում։ Աստիճանաբար բացահայտվում է ամբողջ մարմնի մկանային ապարատի լարվածություն ու ցնցումներ։
Հատկանշական է, որ աղետից հետո առնվազն առաջին 4 օրվա ընթացքում Շովիի մոտակայքում գտնվող մարդիկ, ում ոստիկանները թույլ էին տալիս մոտենալ դեպքի վայրին, անհետ կորածների հարազատները, լրագրողները, փրկարարները, այլ մարդիկ, ջուր են խմել մոտակայքում գտնվող աղբյուրից։ Նրանց ոչ ոք չի զգուշացրել, որ խմելու ջուրը փորձարկված չէ և կարող է վտանգավոր լինել խմելու համար։
«Խմելու ջուրը վտանգավոր է, և դա տեսնում են համապատասխան ծառայությունները, ինչպես նաև սննդամթերքը, որը տրամադրվում է փրկարարներին։ Վտանգ է, իհարկե, գետնին [ցեխին], դիակին դիպչելը»,- ասում է Օնիի մունիցիպալիտետի հանրային առողջության կենտրոնի տնօրեն Նոնա Բակուրաձեն։
«Տետանուսի դեմ պատվաստումը պարտադիր է։ Այդ նպատակով Շովիում ամեն օր աշխատում է մեր շարժական բրիգադը, սակայն փրկարարներն ավելի քիչ են գալիս։ Մեզ ասում են, որ գործը կվերջացնեն, հետո կպատվաստվեն, բայց ավելի լավ է շուտ պատվաստվեն։ Պատվաստումից հետո մի քանի ժամ շարունակ խորհուրդ չի տրվում ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել: Եթե երեկոյան պատվաստվեն, սովորականի նման կարող են հաջորդ օրը աշխատել։ Պատվաստանյութը նույնպես անվտանգ է։ Տեղում 16 մարդ է պատվաստվել, հիվանդանոցում՝ 12։
Տետանուսի հարուցիչները հանդիպում են հողում։ Առաջինը վտանգ է սպառնում այն մարդուն, ով եղել է աղետի գոտում։ Միգուցե նա չի տուժել, բայց շփվել է հողի, դիակի հետ։ Նման մարդիկ անպայման պետք է դիմեն մեզ։ Այդ տարածքում գտնվողները բոլորը պետք է պատվաստվեն։
«Տետանուսը լուրջ ինֆեկցիա է, որը փայտացում է առաջացնում, և ոչ պատշաճ բուժման արդյունքում մեծ է մահվան վտանգը»,- նշում է համաճարակաբանը։
Նոնա Բակուրաձեի խոսքով, պատվաստումը դեռևս ուշ չէ այն մարդկանց համար, ովքեր աղետի առաջին օրերին եղել են աղետի գոտում, սակայն կարևոր է շտապ կապ հաստատել հանրային առողջության կենտրոնների հետ։
Բարձր ջերմաստիճանն ավելի է մեծացնում աղետի գոտում համաճարակի վտանգը, հատկապես, երբ օգոստոսի 3-ից ի վեր անհետ կորած 12 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են։ Տարերային աղետի գոտում, որը ծածկվել է ցեխով, սատկել են նաև խոշոր եղջերավոր անասուններ։
Ըստ սպասվող եղանակի կանխատեսումների՝ այս շաբաթ Արևելյան Վրաստանում ջերմաստիճանը կհասնի 41◦C-ի։ «Հանրապետության լեռնային շրջաններում օրվա առավելագույն ջերմաստիճանը կբարձրանա +33, +38◦C, բարձր լեռներում՝ +28, +33◦C»,- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ։
Ռաճայում՝ Շովի հանգստավայրի տարածքում, օգոստոսի 3-ին սառցադաշտային սելավը գրեթե ամբողջությամբ ավերել է հանգստավայրը, մինչ այժմ հայտնաբերվել է 21 դի, որոնցից պարզվել է 19-ի ինքնությունը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 12-ը համարվում են անհետ կորած, այդ թվում՝ երեխաներ։ Աղետի վայրում փրկարարական աշխատանքները սկսվել են սելավից միայն երեք ժամ անց, ցեխի մեջ խրված մարդիկ շտապ օգնություն են խնդրել։