Դատախազությունը ընտանեկան բռնության և կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալել է Տղիբուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի գնումների ծառայության ղեկավար Ջոնդո Քասրաշվիլիին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Դատախազությունից հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ հունվարի 15-ին երեկոյան ժամերին ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մեղադրյալը՝ գենդերային անհանդուրժողականության հիմքով, փոխադարձ վիճաբանության ժամանակ անչափահաս երեխաների ներկայությամբ ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը։
Ոստիկանությունը նույն օրը ձերբակալել է մեղադրյալին։ Դատախազությունը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է պահանջում կալանքը։ Հանցագործությունը պատժվում է հասարակական աշխատանքով՝ երկու հարյուրից չորս հարյուր ժամ ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, զենքի հետ կապված իրավունքների սահմանափակմամբ կամ առանց դրա։
Եթե ընտանեկան բռնության զոհ եք կամ ընտանեկան բռնության մասին տեղեկություն ունեք, զանգահարե՛ք 112։
2023 թվականի 9 ամիսների տվյալներով՝ ընտանեկան հանցագործության համար քրեական հետապնդում է սկսվել 4 031 անձի նկատմամբ, իսկ ազատազրկման պահանջի չափը 91 տոկոս է։ 2023 թվականի 9 ամսում դատարանը բավարարել է ընտանեկան հանցագործության համար որպես խափանման միջոց կալանքը ընտրելու միջնորդությունների 55%-ը։
