«Սա ավելի շուտ պատրվակ է, քան անհրաժեշտություն, որ այս մարդը վերադառնա այնտեղ, որտեղից եկել է», - այսպես է գնահատել Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին Կիևի դատարանի որոշումը, որը վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխմանը Ուկրաինա՝ որպես վկա հարցաքննության համար:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
Ծուլուկիանիի խոսքով՝ «իրավականորեն և տեսականորեն» հնարավոր է Սաակաշվիլիի տեղափոխությունը, թեև դա միայն վրացական իշխանությունների գործն է։
«Սա որոշում է պետությունը, և ոչ ոք չի կարող միջամտել նրա որոշմանը, որտեղ գտնվում է կոնկրետ բանտարկյալը, տվյալ դեպքում՝ Վրաստանը։ Կտեղափոխվի, թե՞ ոչ, դա առանձին հարց է։ Արդյո՞ք Վրաստանի պետությունը կարծում է, որ նրան պետք է տեղափոխեն Ուկրաինա՝ հարցաքննության, այլ հարց է, որին պետք է պատասխանի լիազորված գերատեսչությունը։
Իսկ ես կարծում եմ, որ դրա կարիքը չկա, քանի որ Սաակշվիլին երկար տարիներ եղել է այնտեղ, նրա արտաքսման հետաքննությունը երկար տարիներ շարունակվում էր, և ցանկացած պահի այդ անձը կարող էր հարցաքննվել, նախքան փաթեթավորված Վրաստան ուղարկվելը։
Սա իմ կարծիքն է, և կոնկրետ լիազորված գերատեսչությունը պետք է քննարկի և որոշում կայացնի, որն իր ինքնիշխան իրավասությունն է, ինչպես դա նախատեսված է երկու երկրների միջև իրավական օգնության միջազգային տեքստերով»,- ասել է Ծուլուկիանին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
Հոկտեմբերի 6-ին, Սաակաշվիլիի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի գործը քննող Կիևի դատարանը որոշում է կայացրել նրան ժամանակավորապես Ուկրաինա տեղափոխել և որպես վկա հարցաքննել։ Այս մասին հայտարարել են Վրաստանի երրորդ նախագահի փաստաբանները։ Նրանց տեղեկություններով՝ Ուկրաինայի արդարադատության նախարարությունը դատարանի այս որոշումը կուղարկի Վրաստան։
2004-2013 թվականներին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներկայումս Ուկրաինայի քաղաքացի է։ Նա Վրաստան է վերադարձել մեկ տարի առաջ և ձերբակալվել Թբիլիսիում 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախորդ օրը։
Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերության, նոյեմբերի 7-ի բողոքի ակցիան ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման գործերով։
Սաակաշվիլին մեղադրանքները համարում է քաղաքական դրդապատճառներ։ Նա հացադուլ է հայտարարել ձերբակալության օրը։ Երկարատև հացադուլի հետևանքով նրա առողջական վիճակը վատացել է։ Նա նախ բուժվել են Գորիի զինվորական հոսպիտալում, ապա վերադարձվել բանտ։ Մայիսի 12-ից Վրաստանի երրորդ նախագահը տեղավորվել է քրեակատարողական ծառայության «Վիվամեդ» բժշկական կլինիկա։ Փաստաբանի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծանր է՝ նա չի կարող ուտել, հրաժարվել է դեղորայքից։ Ընտանիքի անդամները պահանջում են հետաձգել Սաակաշվիլիի պատիժը, իսկ նրան բուժման նպատակով տեղափոխել արտերկիր։
