«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն արձագանքել է Վրաստանի նախագահի՝ դատախազություն չգնալու որոշմանը, որտեղ նրան կանչել են հարցաքննության՝ կապված ընտրակեղծիքների հետաքննության հետ։ Կալաձեն դիմել է Սալոմե Զուրաբիշվիլիին՝ «բարի գտնվի, տեղից շարժվի, գնա ու պատասխանի բոլոր հարցերին»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Դատախազությունը հետաքննություն է սկսել և կոչեր են արվել, որ տիկին Զուրաբիշվիլին բարի լինի ու գնա, բոլոր հարցերին պատասխանի, ապացույցներ ներկայացնի։ Չե՞ք լսել այս մասին կոչերը։ Նա պետք է բարի գտնվի, տեղից շարժվի, գնա բոլոր հարցերին պատասխանի, ապացույցները ներկայացնի»,- ասել է Կալաձեն լրատվամիջոցներին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 29-ին հայտարարեց, որ նախագահի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ընտրությունների «ենթադրյալ կեղծիքի» մեղադրանքներն արդեն լայն մասշտաբներ են ստացել, ինչը «համալիր և օբյեկտիվ քննություն է պահանջում»։ Հենց հաջորդ օրը դատախազությունը քրեական գործ հարուցեց ընտրակեղծիքների հոդվածով և առաջինը նախագահին կանչեց հարցաքննության։
Գլխավոր դատախազությունը բացատրել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին «պետք է ապացույցներ ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման վերաբերյալ»։ Զուրաբիշվիլին չի պատրաստվում մասնակցել հարցաքննությանը։ Նա խորհուրդ է տվել դատախազությանը «գործի անցնել ու նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց զերծ մնալ»։
«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության փոխնախագահ Նաթիա Մեզվրիշվիլին նույնպես հարցաքննության համար հրավիրվել է դատախազություն, սակայն նա նույնպես չի պատրաստվում ներկայանալ։ Նրա խոսքով՝ նշված հետաքննությունը «կեղծ» է, և դրա նպատակը միայն պարզելն է, որ ընտրությունները չեն կեղծվել։
