Փաստաբան Դիտո Սաձագլիշվիլին նշում է, որ երկար տարիների համագործակցությունից հետո Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը խզել է իր հետ հարաբերությունները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Դիտո Սաձագլիշվիլին «Մթավարի արխիի» խմբագրական խորհրդի անդամ է և իրավական տնօրեն։ Վերջին տարիներին նա դատարանում պաշտպանում էր հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շահերը։
«Երկար տարիներ դասավանդում եմ ԹՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ Այսօր պատահաբար իմացա, որ իմ անունն այլևս ներառված չէ աղյուսակում, այսինքն՝ ֆակուլտետը չցանկացավ շարունակել հարաբերություններն ինձ հետ, այնպես որ ինձ ընդհանրապես ոչինչ չեն ասել»,- գրել է Սաձագլիշվիլին սոցցանցում։
Դիտո Սաձագլիշվիլին այս որոշումը կապում է վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ «ԹՊՀ գիտական կազմը մաքրելու» մասին հայտարարության հետ։
«Դուք հավանաբար հիշում եք Կոբախիձեի (ներկայիս Սերգո Օրջոնիկիձեի) սպառնալիքը ուսանողների դասադուլի ժամանակ՝ կապված ռուսական օրենքի ընդունման հետ, որ պետք է մաքրել ԹՊՀ ակադեմիական կազմը, խնդրեմ, սկսել են իրականացնել սպառնալիքը։
Անկեղծ ասած, շատ ցավալի է, քանի որ հաճույքով շփվում էի ուսանողների հետ, նույնիսկ ընկերացա նրանցից շատերի հետ»,- ասել է Դիտո Սաձագլիշվիլին։
Մայիսի վերջին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է բարձրագույն կրթության համակարգի «հիմնարար բարեփոխման» մասին և ուշադրություն հրավիրել ԹՊՀ-ում առկա «լուրջ խնդիրների» վրա։ Հանրայինի եթերում նա ասել է, որ «մեծ թվով դասախոսներ ընտրվում են ամբողջությամբ քաղաքական հողի վրա»։
«Դա վերաբերում է մասնագիտության շատ մեծ հատվածին։ Հետևաբար, դա փակ շրջան է, որի պատճառով ամբողջ համակարգը խաթարված է։ Սրա պատճառով Թբիլիսիի պետական համալսարանում ոչ դասագրքեր են մշակվում, ոչ գիտություն, ոչ մի բան․․․Մենք ունենալու ենք որակապես վերադասավորված համակարգ, որտեղ որևէ մեկի քաղաքական շահերը սպասարկող բարձրագույն ուսումնական հաստատության փոխարեն ցանկացած պետական բուհ սկզբից մինչև վերջ կենտրոնացած կլինի բարձրորակ կրթություն ապահովելու վրա»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Օրեր առաջ Բաթումիի պետական համալսարանը վեց տարվա համագործակցությունից հետո չի երկարաձգել անգլերեն լեզվի հրավիրյալ դասախոս, ազգային ուսուցչի մրցանակի դափնեկիր Ռոլանդ Շավաձեի հետ պայմանագիրը։ Շավաձեն կարծում է, որ համալսարանի որոշումը կապված է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի դեմ ցույցերին իր մասնակցության հետ։
Այս թեմայով՝
Իլիայի պետական համալսարանին ավտորիզացիա է տրվել մեկ տարի հետո մոնիտորինգի պայմանով