Թբիլիսիի պետական համալսարանի երկրորդ մասնաշենքի մոտ վարչապետ Իրակլի Կոբախիձեի դասախոսությանը զուգահեռ անցկացված ցույցի մասնակիցները ֆիզիկական բռնության են ենթարկվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 4 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 5 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 6 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
Ծեծկռտուքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրակլի Կոբախիձեն անվտանգության աշխատակիցների, ոստիկանների և «Վրացական երազանքի» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների օգնությամբ լքել է ԹՊՀ-ի շենքը։ Նրան ճանապարհել են «ստրուկ» վանկարկումներով։
Ինչպես ասում են հանրահավաքի մասնակիցները, իրենց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել և ֆիզիկական բռնության են ենթարկել «Կոբախիձեի բանդայի» անդամները, որոնք առավոտյան ժամը 9-ին եկել են երկրորդ մասնաշենքի մոտ, ապա գնացել դասախոսության։ ԹՊՀ-ի ուսանողներին արգելվել է մուտք գործել երկրորդ մասնաշենք։
«Երբ վարչապետ կոչվածը դուրս եկավ համալսարանից, այս վախկոտ մարդը ոտքի հանեց իր կազմակերպած 50 հոգանոց խմբին։ Հենց նա նստեց մեքենան, նրանք դուրս եկան ու սկսեցին հարձակվել այստեղ հավաքված ուսանողների վրա։ Ոստիկանությունը ոչ մի միջոց չի ձեռնարկել դա կանխելու համար»,- ասել է է «Հանուն ազատության» ուսանողական շարժման հիմնադիր Նիկո Մանագաձեն։
Շաբաթ օրերին՝ առավոտյան ժամը 10-ին, Իրակլի Կոբախիձեն դասախոսություն է անցկացնում ԹՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար։ «Դիմավորիր Կոբախիձեին» ակցիայի մասին մեկ օր առաջ հայտարարել էր Նիկո Մանագաձեն։ Մասնակիցները բողոքել են այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի ընդունման և «Վրաստանի ռուսաստանացման» դեմ։
Կոբախիձեն լքել է համալսարանի տարածքը՝ չհանդիպելով հանրահավաքի մասնակիցներին և չպատասխանելով լրագրողների հարցերին։
Վարչապետի դասախոսությանը զուգահեռ ԹՊՀ-ի երկրորդ մասնաշենքի մոտ պարբերաբար հանրահավաքներ են անցկացվում։ Հանրահավաքի մասնակիցները բազմիցս ենթարկվել են հարձակման։
