Ակնկալվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյին կնշանակի երկրի գլխավոր դիվանագետ-պետքարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 GeoStat. Բնակչության 93.4%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 6.6%-ը՝ մշտապես բնակվող օտարերկրացիներ
53-ամյա Ռուբիոն Սենատի անդամ է ընտրվել 2010 թվականին։ Նա ներկայում հետախուզության կոմիտեի նախագահի տեղակալն է և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամը։ Մարկո Ռուբիոն համարվում է «բազե» արտաքին քաղաքականության ուղղությամբ, այսինքն՝ կոշտ դիրքորոշման կողմնակից, հատկապես Չինաստանի, Իրանի, Վենեսուելայի և Կուբայի նկատմամբ։
Ըստ Reuters-ի՝ «Ուկրաինայի ճգնաժամը կլինի Ռուբիոյի օրակարգի հիմնական մասը»։ Վերջին հարցազրույցներում նա ասել է, որ Ուկրաինան պետք է ավելի շատ կենտրոնանա Ռուսաստանի հետ բանակցելու ուղիներ գտնելու, քան վերջին տասնամյակում Ռուսաստանի կողմից գրավված տարածքները վերադարձնելու վրա։
Դրա հետ մեկտեղ, Մարկո Ռուբիոն այն 15 հանրապետական սենատորներից մեկն էր, ովքեր ապրիլին դեմ քվեարկեցին Ուկրաինային 95 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթին: Փաթեթն ընդունվել է 46 դեմոկրատների, 31 հանրապետականների և 2 անկախ սենատորների աջակցությամբ։
Ինչպես գրում են արևմտյան լրատվամիջոցները, Ռուբիոն մեղմացրել է իր խիստ մոտեցումը Թրամփի հետ աշխատելուն զուգահեռ։ «Ես Ռուսաստանի կողմից չեմ, բայց, ցավոք, իրականությունն այն է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել բանակցությունների միջոցով»,- սեպտեմբերին NBC-ին ասել է Ռուբիոն:
Եթե լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը հաստատվի, ապա Մարկո Ռուբիոն կլինի առաջին լատինաամերիկացին, ով կզբաղեցնի ԱՄՆ գլխավոր դիվանագետի պաշտոնը։
Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը կսկսեն աշխատանքը հունվարին՝ երդմնակալությունից հետո։
