Հանրապետական կոնգրեսական Մայքլ Ուոլցը կլինի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։ 50-ամյա Ուոլցը Աֆղանստանի պատերազմի վետերան է և Թրամփի երկարամյա աջակիցը: Նա հայտնի է որպես Չինաստանի արտաքին քաղաքականության քննադատ։ Նա նաև կիսում է նորընտիր նախագահի դիրքորոշումը ներգաղթի վերաբերյալ: Մայքլ Ուոլցը ստորագրել է կոնգրեսականների զեկույցը, որտեղ Բիձինա Իվանիշվիլին նշվում է որպես «Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակից»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 5 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
2020 թվականին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հանրապետական կուսակցության անդամներից կազմված աշխատանքային խումբը պատրաստել է «Ամերիկայի հզորացումը և գլոբալ սպառնալիքների դեմ պայքարը» զեկույցը։ Փաստաթղթում, որը ստորագրել են 13 կոնգրեսականներ, այդ թվում՝ Ջո Ուիլսոնը և Մայքլ Ուոլցը, ասվում է, որ պատժամիջոցները կարող են կիրառվել այլ երկրներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից հանդես եկող ռուս վստահված անձանց նկատմամբ: Այդպիսիք են նշվել ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովը, «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին և ուկրաինացի օլիգարխ Վիկտոր Մեդվեդչուկը։
«Ներկայիս պատժամիջոցները բավական հեռու չեն գնում Պուտինի օտարերկրյա ընկերների դեմ, որոնք խաթարում են նախկին խորհրդային երկրների ինքնիշխանությունը։ Բիձինա Իվանիշվիլին՝ Վրաստանի ամենահարուստ մարդը, Պուտինի մերձավոր դաշնակիցն է և Ռուսաստանի անունից մասնակցում է Վրաստանի ապակայունացմանը»,- ասվում է զեկույցում։
Անցյալ շաբաթ Մայքլ Ուոլցը վերընտրվեց Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆլորիդայից, սակայն նա ստիպված կլինի հեռանալ պաշտոնից՝ Սպիտակ տանը ծառայելու համար։
«Ինձ համար պատիվ է նախագահ Թրամփի վստահությունը նրա կաբինետում որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական ծառայելու համար: Չկա ավելի բարձր գործ, քան պաշտպանել մեր երկրի արժեքները, բոլոր ամերիկացիների ազատությունն ու անվտանգությունը»,- գրել է Ուոլցը X հարթակում։
Նրա խոսքով՝ նախագահ Թրամփի և նրա թիմի հետ միասին ԱՄՆ-ը կբախվի այսօրվա աշխարհի փոփոխվող մարտահրավերներին և ամուր կկանգնի նրանց դեմ, ովքեր վնասում են ամերիկյան «կենսակերպին»։
«Մեր երկիրն արժանի է համարձակ, անսասան առաջնորդության, և նա [Թրամփը] հենց դա է ապահովում: Ամերիկան մոտ կպահի դաշնակիցներին, մենք չենք վախենա դիմակայել մեր հակառակորդներին և ներդնելու ենք տեխնոլոգիաներ, որոնք մեր երկիրն ավելի ուժեղ կդարձնեն։ Ամերիկայի ամենամեծ ուժը նրա աճող տնտեսությունն է և մեր էներգետիկ գերակայությունը: Այս գործիքները զերծ կպահեն պատերազմներից և թույլ կտան մեզ կրկին առաջնորդ լինել ուժեղ դիրքերից»,- ասել է Ուոլցը։
Ըստ BBC-ի, Մայքլ Ուոլցն ասել է, որ ցանկանում է, որ ԱՄՆ-ը շարունակի աջակցել Ուկրաինային, թեև վերջին շաբաթներին նա հանդես է եկել ռազմական ջանքերի համար ԱՄՆ օգնության ծախսերի վերանայման օգտին: Ուոլցի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը։
