ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ արդյունավետ զրույց» է ունեցել Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումի հետ, և նա համաձայնել է դադարեցնել Մեքսիկայով միգրացիան դեպի ԱՄՆ։ Շեյնբաումի խոսքով՝ Մեքսիկան նախկինում էլ աշխատել է միգրացիոն խնդրի լուծման վրա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
«Նա համաձայնել է դադարեցնել միգրացիան Մեքսիկայով դեպի Միացյալ Նահանգներ՝ փաստացի փակելով մեր հարավային սահմանը», - չորեքշաբթի ասել է Թրամփը՝ Մեքսիկայի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո։
Շեյնբաումը արագ արձագանքել է, որ Մեքսիկայի դիրքորոշումը սահմանները փակելը չէ:
«Երբ ես խոսեցի նախագահ Թրամփի հետ, ես նրան բացատրեցի այն բարդ ռազմավարությունը, որին հետևում է Մեքսիկան՝ լուծելու միգրացիայի խնդիրը՝ հարգելով մարդու իրավունքները», - գրել է Մեքսիկայի նախագահը X հարթակում։
Ինչպես նշել է նա, միգրանտների քարավանները չեն հասնում հյուսիսային կամ ԱՄՆ սահման, քանի որ նրանց մասին հոգ է տանում Մեքսիկան։
«Մենք կրկնում ենք, որ Մեքսիկայի դիրքորոշումը սահմանները փակելը չէ, այլ կառավարությունների և ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելը»,- ասել է Մեքսիկայի առաջին կին նախագահը։ Շեյնբաումն այս պաշտոնում ընտրվել է հոկտեմբերին։
ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով ընտրված Դոնալդ Թրամփի վարչակազմը կսկսի աշխատել հունվարի 20-ին՝ երդմնակալությունից հետո։ Ներգաղթը Թրամփի 2024 թվականի քարոզարշավի հիմնական հարցերից մեկն էր, որի ընթացքում նա կենտրոնացավ ներքին կիրարկման վրա։ Ինչպես գրում է BBC-ն, ընտրվելուց հետո Թրամփը կրկնել է անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսման իր նախընտրական խոստումը, ասել է, որ մտադիր է ազգային արտակարգ դրություն հայտարարել և օգտագործել ԱՄՆ զինված ուժերը՝ իր ծրագիրն իրականացնելու համար։ Թրամփի նախորդ վարչակազմի չորս տարիների ընթացքում մոտավորապես 1․5 միլիոն մարդ արտաքսվել է ինչպես սահմանից, այնպես էլ ԱՄՆ-ի տարածքից: Ինչպես հաղորդում է BBC-ն, վիճակագրությունը մոտավորապես նույնն է Բայդենի վարչակազմի օրոք։
