Ռազմական ոստիկանությունը հետաքննում է Բոլնիսիի մունիցիպալիտետում «Սու-25» ռազմական ինքնաթիռի կործանումը, որի հետևանքով զոհվել է Պաշտպանության ուժերի ավիացիայի և օդային հրամանատարության օդաչու, փոխգնդապետ Կախաբեր Զուրաբաշվիլին։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ թռիչքից առաջ ինքնաթիռն «ամբողջությամբ ստուգվել է»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Ողբերգական դեպքը ամբողջությամբ հետաքննելու նպատակով համապատասխան ծառայությունների կողմից իրականացվում են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։ Այս փուլում հայտնաբերվել են ինքնաթիռի մասերը և սև արկղը։ Զոհված օդաչուի մարմինը տեղափոխվել է դիահերձարան։
Միջադեպի առնչությամբ գործ է հարուցվել 401-րդ հոդվածով՝ ռազմական ինքնաթիռի թռիչքի ժամանակ անվտանգության կանոնները խախտելու փաստի առթիվ։ Նախաքննությունը վարում է ռազմական ոստիկանությունը՝ գլխավոր դատախազության դատավարական հսկողությամբ։
Նախնական քննության տվյալներով՝ թռիչքից առաջ ինքնաթիռն ամբողջությամբ ստուգվել է՝ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան։ Նաև իրականացվել է նախաթռիչքային նախապատրաստություն և պահպանվել են կանոնակարգով նախատեսված բոլոր ընթացակարգերը»,- ասված է ՊՆ-ի այսօր՝ հուլիսի 3-ին տարածած հաղորդագրության մեջ։
Քրեական օրենսգրքի 401-րդ հոդվածը վերաբերում է ռազմական օդանավի վարման կամ թռիչքին նախապատրաստվելու կանոնների կամ դրա շահագործման կանոնների խախտմանը, որն առաջացրել է մարդկային կյանքի կորուստ կամ այլ ծանր հետևանքներ։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով։
Բոլնիսիի մունիցիպալիտետում՝ Դիսվելի գյուղի մոտ, հուլիսի 2-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, կործանվել է Պաշտպանության ուժերին պատկանող «Սու-25» ինքնաթիռ։ Դեպքից կարճ ժամանակ անց մի քանի տեղացիներ «Վրաստանի լուրերին» հայտնել են, որ ինքնաթիռն օդում այրվել է։ Ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել ռազմաբազայի մոտ։
Տասը ամիս առաջ՝ 2023 թվականի օգոստոսին, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ արդիականացրել է 7 միավոր «Սու-25» ինքնաթիռ։ Փորձնական թռիչքներին մասնակցել են նաև փոխգնդապետ Կախաբեր Զուրաբաշվիլին և այն ժամանակվա պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն։ «Սու-25»-ի վերանորոգման աշխատանքներն իրականացրել են «Տելտա» պետական ռազմագիտատեխնիկական կենտրոնը և «Թբիլավիամշենին»։