Փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 37 հազարը։ Պաշտոնական տվյալներով՝ թուրքական կողմից զոհվել է առնվազն 31 974, իսկ Սիրիայի տարածքում՝ 5 814 մարդ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Թուրքիայի հարավարևելյան մասից, որտեղ վնասվել են տասը նահանգներ, տարհանվել է 195 962 մարդ։ 81 000 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։ Փրկարարները կարողացել են փլատակների տակից դուրս բերել ավելի քան 8 000 մարդու։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր ընկերներին և եղբայրական երկրներին, ովքեր օր ու գիշեր օգնություն են հավաքում մեր ազգի համար, իրենց թիմերով օգնում են մեզ որոնողափրկարարական աշխատանքներում և չեն մոռանում մեզ իրենց աղոթքներում։ Թուրքիան, որը կանգնած է ոչ միայն իր պատմության, այլև մարդկության պատմության ամենամեծ բնական աղետներից մեկի առաջ, երբեք չի մոռանա այն բարեկամությունը, որը դուք ցուցաբերել եք այս դժվար օրերին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի իշխանությունները սկսել են ձերբակալել շինարարական ընկերությունների ղեկավարներին, ինժեներներին ու ճարտարապետներին՝ հազարավոր շենքերի ավերման գործով։ Փոխնախագահ Ֆուատ Օքթայի խոսքով՝ բացահայտվել է 131 կասկածյալի ինքնությունը։
«Նրանցից 113-ի նկատմամբ կալանավորման օրդեր է տրվել։ Մենք ուշադրությամբ կհետևենք դրան, մինչև դատավարության ավարտը, հատկապես այն շենքերի վերաբերյալ, որոնք մեծապես վնասվել են և այն շենքերի վերաբերյալ, որոնք մահվան պատճառ են դարձել», - ասել է փոխնախագահը:
Ըստ լրատվամիջոցների՝ այս պահի դրությամբ ձերբակալվել է 12 մարդ։ Նրանց թվում կան հայտնի կառուցապատողներ, որոնց բարձրահարկ շենքերը փլուզվել են Գազիանթեփ, Ադանա, Ադիյաման և Հաթայ նահանգներում։ Ըստ Times-ի՝ Ստամբուլի օդանավակայանում երկու կապալառուներ ձերբակալվել են այն ժամանակ, երբ նրանք պատրաստվում են մեկնել Վրաստան։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի գծով տնօրեն Հանս Կլյուգեն փետրվարի 6-ի երկրաշարժերն անվանել է տարածաշրջանի «վերջին 100 տարվա ամենասարսափելի բնական աղետը»:
ՄԱԿ-ի գնահատականներով՝ երկրաշարժի զոհերի վերջնական թիվը, ամենայն հավանականությամբ, կարող է կրկնապատկվել։ Կազմակերպությունը պնդում է, որ ավելի քան 800 հազար մարդ մնացել է առանց համապատասխան սննդի։ Պարենամթերքի պաշարները սպառվում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում։ Այս շաբաթ երկու երկրներում էլ օդի ցածր ջերմաստիճան է սպասվում, ինչը լրացուցիչ դժվարություններ կստեղծի ինչպես փրկարարների, այնպես էլ երկրաշարժի պատճառով անօթևան մնացած մարդկանց համար։
Թուրքիայի հարավարևելյան մասում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին, առավոտյան ժամը 4:17-ին, տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը։ Նույն օրը տեղի է ունեցել մեկ այլ՝ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Տարածաշրջանում ընդհանուր առմամբ գրանցվել է 2 724 հետցնցում: