Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո երրորդ օրը զոհերի թիվը գերազանցել է 8 700-ը։ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության փետրվարի 8-ին թարմացված թվերի համաձայն՝ Թուրքիայում առնվազն 6 234 մարդ է զոհվել, 37 011-ը՝ վիրավորվել։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Սիրիայում զոհվել է 2 470 մարդ, վիրավորվել՝ 4 654-ը, այս պահին երկու երկրներում անհետ կորած է համարվում 7 926 մարդ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի խոսքով՝ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել ավելի քան 8 000 մարդու։ Մոտ 380 հազար քաղաքացի մնում է անօթևան: Նրանցից ոմանք տեղափոխվել են կառավարության տրամադրած ապաստարաններ և հյուրանոցներ, իսկ մյուսները ապաստանել են առևտրի կենտրոններում, մարզադաշտերում, մզկիթներում, համայնքային կենտրոններում և գնացքներում:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ ստացվել է շենքերի փլուզման 11 342 հաղորդում, որից 5 775-ն արդեն հաստատված է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 7-ին եռամսյա արտակարգ դրություն է հայտարարել երկրաշարժից տուժած Քահրամանմարաշ, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադյաման, Օսմանիե, Հաթայ, Քիլիս և Մալաթիա նահանգներում։
Վերջին երեք օրվա ընթացքում Թուրքիայի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնը Թուրքիայի տարածքում ավելի քան 310 երկրաշարժ է գրանցել։ Առաջին և ամենահզոր երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 6-ին, առավոտյան ժամը 4:17-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ, իսկ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ցնցումների ուժգնությունը կազմել է 7,8 մագնիտուդ։ Փետրվարի 6-ին, ժամը 13:24-ին տեղի է ունեցել 7,6 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ։
Թուրքիայում շարունակվող փրկարարական գործողությանը մասնակցում է 79 110 թուրք և օտարերկրյա փրկարար։ Երկրաշարժից հետո երրորդ օրը ավերակներում ողջ մնացածներ գտնելու հավանականությունը նվազում է։
Երկրաշարժի հետևանքով զոհվել է Վրաստանի երկու քաղաքացի, վեցը համարվում են անհետ կորած։
