Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ից, Թբիլիսիի վերաքննիչ դատարանի մոտ հերթական հանրահավաքը տեղի կունենա։ Այս մասին հայտարարել են ընդդիմության առաջնորդները։ Դատարանը վաղվանից պետք է սկսի քննարկել ընտրությունների հետ կապված բողոքները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
«Այսօր մեր հաղթանակի վերադարձի մարտական գիծն անցնում է հենց այստեղով՝ վերաքննիչ դատարանում։ Այսօր այստեղով է անցնում երկրի ապագան փրկելու պայքարի, երկրի եվրոպական ապագայի, ճշմարտության գիծը։ Ճշմարտությունը վրաց ժողովրդի կողմն է, որը հոկտեմբերի 26-ի պատմական ընտրություններում կատարեց եվրոպական ընտրություն, սակայն Իվանիշվիլին գողացավ ազատ ընտրությունը՝ յուրացնելով և չարաշահելով պետական ինստիտուտները։
Դա արդեն հաստատել է Թեթրիծղարոյի դատավոր Վլադիմիր Խուճուան՝ ասելով, որ այո, խախտվել է գաղտնիության սահմանադրական սկզբունքը, և մարդիկ չեն կարողացել արտահայտել իրենց ազատ կամքը։ Սահմանադրական այս սկզբունքի խախտման հիման վրա անցկացված ընտրությունները պետք է չեղյալ համարվեն»,- այսօր վերաքննիչ դատարանի մոտ հավաքված քաղաքացիներին է դիմել «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Թինա Բոկուչավան։
«Մենք պետք է ավելի մեծ բողոքով ու աջակցությամբ դուրս գանք, ցույց տանք, որ դատարանը, որ այս դատարանի պատերի մեջ է, վրացական դատարան չէ, դա ռուսական, սովետական ճահճացած դատարան է։ Ուստի պետք է ուղղակիորեն շատ հստակ մեսիջ հղենք Բիձինա Իվանիշվիլիին, համակարգը փտած է, ձուկը գլխից է հոտում, մենք չենք քանդելու այս դարպասը, մենք քեզ ենք քանդելու, քո մարդկանց հետ միասին, ում հետաքրքրում է մի բան՝ պահպանել իշխանությունը, պահպանել կոռուպցիան, իսկ մենք, կարծես՝ ոչխարների նման ենք այստեղ և պետք է ապրենք նրա կամքով։ Այդպես չի լինելու։ Պայքարը սկսվում է հիմա, միացեք մեզ, հաղթանակը մեր ձեռքերում է»,- ասել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն։
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան վիճարկում է հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների ընտրական գաղտնիության իրավունքի զանգվածային խախտումը և բոլոր համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովների դեմ բողոքներ է ներկայացրել Թբիլիսիի և Քութայիսիի վերաքննիչ դատարաններ։ Իր հերթին ԿԸՀ-ն բողոքարկել է միակ առաջին ատյանի դատարանի որոշումը, որով հաստատվել է գաղտնիության խախտումը։ ԿԸՀ-ն բողոքարկել է նաև Գորիի շրջանային դատարանի որոշումը, ըստ որի՝ Գորիի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է վերահաշվարկել 15 ընտրական տեղամասերի անվավեր քվեաթերթիկները։
Արևելյան Վրաստանում տեղակայված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների դեմ ՎԵԻԱ-ի կողմից ներկայացված բողոքները Թբիլիսիի վերաքննիչ դատարանը միավորել է մեկ գործով: Դատավորներ Իլոնա Թոդուան, Դավիթ Ախալբեդաշվիլին և Գոչա Դիդավան գործի քննությունը կսկսեն ժամը 14:00-ին։
