Գիորգի Խուբուան նշանակվել է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հիմնած Քութայիսիի միջազգային համալսարանի (KIU) ռեկտոր։ Այս մասին հայտնի է դարձել կառավարության վարչակազմի հայտարարությունից։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն, կրթության նախարար Գիորգի Ամիլախվարիի հետ այսօր հանդիպել է Խուբուային։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Քութայիսիի միջազգային համալսարանում կրթական նոր ծրագրերի մշակման թեմաները։
Վարչապետը հաջողություն է մաղթել բուհի նոր ռեկտորին և կառավարության անունից աջակցություն խոստացել։
Բարեգործական մեգանախագծի՝ Քութայիսիի միջազգային համալսարանի հիմնադրման գաղափարը պատկանում է Բիձինա Իվանիշվիլիին և նրա ընտանիքին։ «Քարթու» միջազգային բարեգործական հիմնադրամը բարեգործության տեսքով ավելի քան մեկ միլիարդ եվրո է ներդնում համալսարանի զարգացման համար»,- գրված է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
2019 թվականից Քութայիսիի միջազգային համալսարանի ռեկտորն էր Ալեքսանդր Թևզաձեն։ Համալսարանի կանոնադրության համաձայն՝ համալսարանի գործադիր տնօրենը, այսինքն՝ ռեկտորը, գիտական խորհրդի առաջարկությամբ, 5 տարի ժամկետով նշանակվում է Վրաստանի վարչապետի կողմից։

Գիորգի Խուբուան իրավաբանական գիտությունների դոկտոր է և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր։ 2006-2010 թվականներին Խուբուան զբաղեցրել է համալսարանի ռեկտորի պաշտոնը։ Նա ռեկտորական պաշտոնից ազատվել է սեփական դիմումի հիման վրա, որին նախորդել են ԹՊՀ գրադարանի արժեքավոր գրքերի կորստի հետ կապված իրադարձությունները։ Բացի այդ, բուհի մի քանի աշխատակիցներ ռեկտորին մեղադրել են աշխատավարձերի անարդար բաշխման մեջ։
Տարբեր ժամանակաշրջաններում Գիորգի Խուբուան եղել է Վրաստանի Գիտությունների ակադեմիայի պետական և իրավաբանական ինստիտուտի տնօրենը և գիտաշխատող: Նա ավելի քան 40 գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում՝ յոթ մենագրության և մեկ դասագրքի։
