Վարչապետի թռիչքի համար 34 հազար եվրոն վճարել է նրա հայրը․ Չուբինիձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վարչապետի աները և հայրը՝ Թամազ Թամազաշվիլին և Տարիել Ղարիբաշվիլին

Պետական ​​պաշտպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեի խոսքով՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Թբիլիսի-Մյունխեն-Թբիլիսի չարտերային չվերթի ծախսերը հոգացել է նրա հայրը՝ Տարիել Ղարիբաշվիլին։ Այս մեկնաբանությունը Չուբինիձեն արել է միայն իշխանամետ հեռուստաընկերություններին և հանրային հեռարձակողին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ցանկանում եմ հաստատել հանրությանը, որ գումարի մուտքագրում է կատարվել Պետական ​​պահպանության հատուկ ծառայության հանրային իրավունքի իրավաբանական անձի անվտանգության գործակալության հաշվեհամարին, որը ապահովում է Թբիլիսի-Մյունխեն-Թբիլիսի չվերթի հետ կապված ծախսերը։ Մուծումը կատարվել է մասնավոր անձի կողմից և այս գումարը լարիով համարժեք է 34 հազար եվրոյին։ Գումարը նախապես վճարվել է, և, հետևաբար, հավանական է, որ այն փոքր-ինչ ճշգրտվի Georgian Airways ավիաընկերության կողմից մեզ մանրամասն ծախսերի նախահաշիվ ներկայացնելուց հետո։ Սովորաբար թռիչքից հետո տևում է մոտ մեկուկես ամիս: Վճարումը կկատարենք ներկայացման պահին։ Վճարված գումարն ամբողջությամբ կփակի ընթացիկ ծախսերը, կա նաև եկամուտ։

Ինչ վերաբերում է բյուջեի վճարումներին, ապա հանրությանը ցանկանում եմ հաստատել, որ սկզբնական փուլում՝ հանձնարարականի ժամանակ, հստակ նշված էր, որ վճարումը կատարվելու է ոչ բյուջետային միջոցներից։ Այսօր ես հաստատում եմ հանրությանը, որ վճարումը կատարվել է մասնավոր անձի կողմից, և այդ անձը Տարիել Ղարիբաշվիլին է»,- ասել է Անզոր Չուբինիձեն։

Մինչև 2012 թվականը՝ նախքան «Վրացական երազանքի» իշխանության գալը, Իրակլի Ղարիբաշվիլիի հայրը՝ Տարիել Ղարիբաշվիլին, եղել է Ծիթելծղարո գյուղի լիազորը և բիզնես չի ունեցել։ Տարիել Ղարիբաշվիլին իր որդու՝ ներքին գործերի նախարարի, ապա վարչապետի պաշտոնավարման ժամանակ դարձել է խոշոր գույքի սեփականատեր։

«Պիրվելի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարական ինքնաթիռն օգտագործել է անձնական նպատակներով։ Վարչապետը կառավարական ինքնաթիռով Թբիլիսիից Մյունխեն է տարել իր ավագ որդուն՝ 18-ամյա Նիկոլոզ Ղարիբաշվիլիին, ով ընդունվել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարան, այնտեղից էլ ինքնաթիռով մեկնել է ԱՄՆ։ Կառավարության վարչակազմը հաստատել է, որ վարչապետն իսկապես օգտագործել է կառավարական ինքնաթիռը՝ անձնական նպատակներով Թբիլիսիից Մյունխեն թռչելու համար, սակայն ըստ հայտարարության վարչապետը չի մեկնել պետության հաշվին։ 

Չնայած հանրային բարձր հետաքրքրությանը, Իրակլի Ղարիբաշվիլին կամ կառավարության վարչակազմը մինչ այժմ չեն հրապարակել կառավարական ինքնաթիռի օգտագործման համար կնքված պայմանագիրը և ծառայության արժեքի վճարումը հաստատող փաստաթղթերը, եթե այդպիսիք կան։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։