Մրցակցության գործակալության որոշմամբ ընդհանուր հաշվով 4 մլն լարիի ֆինանսական պատժամիջոց է սահմանվել «Լուկօյլ-Ջորջիայի», «Վիսոլ Պետրոլիում Ջորջիայի», «Սան Պետրոլիում Ջորջիայի», «Սոկար Ջորջիա Պետրոլիումի» և «Ռոմպետրոլ Ջորջիայի» նկատմամբ։ Գործակալությունը նրանց մեղադրում է 2022 թվականի մարտ-օգոստոս ժամանակահատվածում շարժիչային վառելիքի մանրածախ շուկայում բարձր գների պահպանման մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
«Լուկօյլ-Ջորջիա» ՍՊԸ-ն տուգանվել է 450 590 լարիով, ԲԸ «Վիսոլ Պետրոլիում Ջորջիան»՝ 693 576 լարիով, «Սան Պետրոլիում Ջորջիա» ՍՊԸ-ն՝ 1 073 859 լարիով, «Սոկար Ջորջիա Պետրոլիում» ՍՊԸ-ն՝ 718 986 լարիով, «Ռոմպետրոլ Ջորջիա» ՍՊԸ-ն՝ 987 886 լարիով։
Գործակալության տվյալներով՝ հետաքննության արդյունքում հաստատվել է, որ «Սան Պետրոլիում Ջորջիա» ՍՊԸ-ն («Գալֆ»), «Ռոմպետրոլ Ջորջիա» ՍՊԸ-ն, «Լուկօյլ-Ջորջիա» ՍՊԸ-ն, «Վիսոլ Պետրոլիում Ջորջիա» ՍՊԸ-ն և «Սոկար Ջորջիա Պետրոլիում» ՍՊԸ-ն զգալիորեն ցածր ինքնարժեք ունեցող վառելիք են ունեցել, թեև ընկերությունների մանրածախ գնային քաղաքականությունը նույնական է եղել, և ապրանքի ինքնարժեքի փոփոխությունը չի արտացոլվել բենզալցակայաններում։ «Ռոմպետրոլը» մանրածախ շուկային վաճառել է թանկարժեք վառելիք, իսկ մեծածախ շուկայում մրցակցին էժան վառելիք է մատակարարել։ Բոլոր հինգ ընկերությունների ներկայացուցիչների միջև եղել է ակտիվ հեռախոսային կապ։
Հետազոտությունը սկսվել է 2022 թվականի օգոստոսի 16-ին՝ վարչապետի առաջարկության և գերատեսչության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա։
Գործակալության տվյալներով՝ իրավիճակը նավթամթերքների շուկայում կարգավորվել է, սակայն, ելնելով հանրային բարձր հետաքրքրությունից և շուկայի ռազմավարական կարևորությունից, Մրցակցության ազգային գործակալությունը շարունակում է մոնիտորինգ իրականացնել ավտովառելիքի (բենզին, դիզել) շուկայում։
«Սոկարը», «Վիսոլը» և «Ռոմպետրոլը» պատրաստվում են Մրցակցության գործակալության որոշումը բողոքարկել դատարանում։
