«Եկեք շարժվենք երկու կողմից և շրջափակենք ձեզ պատկանող խորհրդարանը», - այսպես է դիմել «Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գիորգի Վաշաձեն՝ խորհրդարանի դիմաց անցկացվող հանրահավաքի մասնակիցներին, այն բանից հետո, երբ երկու պահանջի կատարման համար կառավարությանը տրված մեկժամյա ժամկետն ավարտվել է անարդյունք։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Վաշաձեի խոսքով՝ այս ընթացքում «Վրացական երազանքի» ներկայացուցիչները չեն կապվել իրենց հետ, ոչ էլ հրապարակային հայտարարություն են արել ակցիայի պահանջների վերաբերյալ։
«Եկեք այս ամենն անենք խաղաղ ճանապարհով, և ես կոչ եմ անում ոստիկանությանը, կոչ եմ անում ներքին և այլ մարմիններին՝ չբախվել խաղաղ ցուցարարների հետ, ինչպես դուք անամոթաբար արեցիք երեկ։ Երկու կողմից էլ շարժվենք ու դիրքավորվենք խորհրդարանի շուրջ։
Նրանք պատրաստվում են վաղը խորհրդարանի նիստ անցկացնել։ Մենք ստիպված ենք թույլ չտալ նրանց անցկացնել նիստը, խաղաղ պիկետ անել, քանի դեռ մեր պահանջները չեն կատարվել։
Խնդրում ենք բարձրացրեք ձեր ձեռքը՝ հաստատելու ձեր համաձայնությունը այս գործողությունների ծրագրին: Այնպես որ, ընկերներ, եկեք խաղաղ շարժվենք խորհրդարանի շուրջը, շրջափակենք խորհրդարանը, որը պետք է ծառայի ժողովրդին և չպետք է ծառայի այս երկրում ռուսական շահերի իրականացմանը»,- ասել է Վաշաձեն։
Ինչպես նշել է նա, խորհրդարանում պիկետ անցկացնելու որոշումը կայացվել է հանրահավաքին ներկա տարբեր խմբերի և կազմակերպությունների կողմից։ Մինչ այդ նրանք իշխող կուսակցությունից պահանջում էին անհապաղ օրենսդիր մարմնից ետ կանչել «գործակալների» մասին օրինագիծը և ազատ արձակել մարտի 7-ի ակցիայի ժամանակ ապօրինի բերման ենթարկվածներին։
Խորհրդարանի շենքի դիմաց երկրորդ օրն է՝ բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունենում։ Երեկ ռուսական օրենքի դեմ բողոքող ցուցարարները ցրվեցին։ Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է բաց թողել։ Բազմաթիվ մարդիկ վիրավորվել են։ Արցունքաբեր գազի արձակման պատճառով ցույցը մի քանի անգամ ցրվել է, և վերջում Ռուսթավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի ողջ տարածքը գրավել են հատուկ ջոկատայինները։ Ոստիկանները փողոցներում հետապնդել ու ձերբակալել են խաղաղ ցուցարարներին, իսկ ձերբակալության ժամանակ բռնություն են գործադրել։ ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ ոստիկանությունը վարչական կարգով բերման է ենթարկել ընդհանուր առմամբ 76 անձի՝ մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով։ Հանրահավաքի երկրորդ օրը նույնպես շարունակվել են ձերբակալությունները։
Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանը 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ռուսական օրենքի նախագիծը։ Օրենքը անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հռչակում է «օտարերկրյա գործակալներ» և բազմաթիվ լծակներ է տալիս դրանք սահմանափակելու կամ փակելու համար։