Միջազգային ակտիվիստ հաքերային Anonymous խումբը հայտնել է, որ Թբիլիսիում ավտոբուսների և միկրոավտոբուսների վճարման ապարատների վրա կիբերհարձակման հետևում կանգնած են իրենց հետ կապված վրացի հաքերները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 5 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 6 Կավելաշվիլին պնդում է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է
X հարթակում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ մի քանի շաբաթ առաջ Anonymous-ը կիբերպատերազմ է հայտարարել «Վրաստանում Ռուսաստանի կողմից աջակցվող ոչ լեգիտիմ ռեժիմի» դեմ՝ հաջողությամբ ներթափանցելով և կոտրելով Վրաստանի կառավարության բոլոր նախարարությունների կայքերը:
«Այսօր Թբիլիսիի հասարակական տրանսպորտի համակարգը կոտրելը, որն իրականացվել է Anonymous-ի հետ կապված վրացական հաքերային խմբի կողմից, ներառում էր տոմսերի մեքենաների մեջ ներխուժում՝ որպես ուղիղ հաղորդագրություն կոռումպացված կառավարությանը, որը կեղծել է ընտրությունները և հաստատել ավտորիտար ռեժիմ:
Սա նախազգուշացում է բռնարարների համար․ ձեր հանցագործությունները ժողովրդավարության և ձեր ժողովրդի դեմ անպատասխան չեն մնա։
Վրաստանի ժողովրդին. ապստամբե՛ք, դիմադրե՛ք և վերականգնե՛ք ձեր ազատությունը: Դուք միայնակ չեք այս ճակատամարտում: Կեցցե Վրաստանը»,- ասվում է Anonymous-ի հայտարարության մեջ։
Կիբերհարձակումը տեղի է ունեցել հունվարի 24-ի առավոտյան։ Ավտոբուսների և միկրոավտոբուսների վճարման ապարատներից հնչել են բողոքի ձայնագրություններ։ Մասնավորապես, հնչել են Վրաստանի և Եվրոպական միության օրհներգները, ինչպես նաև Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի՝ «Կեցցե անկախ Վրաստանը» և խորհրդարանի նախկին նախագահ Զուրաբ Ժվանիայի՝ «Ես վրացի եմ, հետևաբար ես եվրոպացի եմ» խոսքերը։ Բացի այդ, ձայնագրությունը ներառում էր «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և ոչ լեգիտիմ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հայտնի հայտարարությունները։
Հաքերային հարձակումից հետո մի քանի ժամով վճարման ապարատները անջատվել են: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ հետաքննությունը կպարզի, «որտեղ, ինչպես է տեղի ունեցել այս ամենը, և ով է իրականացրել կիբերհարձակումը»։
Ներքին գործերի նախարարությունը գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածով, որը վերաբերում է համակարգչային համակարգ չարտոնված մուտքին։ Խմբի կողմից նախնական համաձայնությամբ կատարված նման արարքը պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով։
Թբիլիսիի քաղաքապետարանը պարզաբանել է, որ հասարակական տրանսպորտում տեղադրված սարքերին տեխնիկական աջակցություն են ցուցաբերում «Վրաստանի բանկի» կապալառու ՍՊԸ «ՄՍ+» և ՍՊԸ «Ազրի» ընկերությունները։