Վերաքննիչ դատարանը Բաբաևի գործով դատախազության բողոքը մասնակի բավարարել է

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մասամբ փոխել է Գորիի շրջանային դատարանի դատավոր Լևան Դարբաիձեի որոշումը՝ ռուսական օրենքի ընդդիմախոսներից գորեցի գործարար և ակտիվիստ Իոսեբ Բաբաևի գործով։ Դատավոր Դավիթ Ախալբեդաշվիլին օրինական է ճանաչել Բաբաևի ավտոմեքենայի խուզարկությունը ոստիկանների կողմից, որի ժամանակ իբր առգրավվել է հրազեն, իսկ անձնական խուզարկությունը՝ անօրինական։ Դատախազությունը պահանջել է ամբողջությամբ վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը և օրինական ճանաչել բոլոր քննչական գործողությունները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Թե՛ անձնական, թե՛ ավտոմեքենաների խուզարկությունները տեղի են ունեցել նույն հանգամանքներում։ Ուստի, եթե անձնական խուզարկությունն անօրինական է եղել, ապա տրանսպորտային միջոցի խուզարկությունը նույնպես պետք է անօրինական համարվի։

Դատախազի բողոքը մասնակի բավարարելով, փաստորեն, դատարանը օրինական է ճանաչել քննչական գործողության այն մասը, երբ մեքենայից հրազեն է հայտնաբերվել։ Ըստ այդմ՝ դատախազությունն այժմ հիմքեր ունի մեղադրանք առաջադրելու Իոսեբ Բաբաևին և գործը փոխանցելու դատարան»,- ասել է փաստաբան Ալեքսի Մերաբաշվիլին։

Վերաքննիչ դատարանում այսօրվա նիստն անցավ առանց կողմերի ներկայության։ Փաստաբանի խոսքով՝ ինքը չգիտի, թե ինչ փաստարկներ ունի նոր դատավոր Ախալբեդաշվիլին, մինչև վճիռը կայացվի։

Իոսեբ Բաբաևը կարծում է, որ վերաքննիչ դատարանը հայտնվել է ազդեցության տակ և օրինականացրել է անօրինականությունը։ «Դա ամոթալի է։ Ես ափսոսում եմ այս որոշման համար: Ես պայքարելու եմ մինչև վերջ»,- ասել է նա։

Հունիսի 4-ի երեկոյան «Ռեստո բարի» սեփականատեր Իոսեբ Բաբաևը ձերբակալվել է քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի հիման վրա, որը վերաբերում է ապօրինի զենք-զինամթերք գնելուն, պահելուն և կրելուն, և որը պատժվում է մինչև 2 տարվա ազատազրկմամբ։ Դատախազությունն այլևս չկարողացավ նրան մեղադրանք առաջադրել, քանի որ դատավոր Լևան Դարբաիձեն անօրինական է ճանաչել ոստիկանության կատարած բոլոր քննչական գործողությունները և անթույլատրելի ապացույց համարել իբր Բաբաևի մեքենայից հանված զենքը։ Բաբաևը հունիսի 6-ին լքել է ժամանակավոր մեկուսարանը։

Իոսեբ Բաբաևին այնպես են խուզարկել, որ բացի ոստիկաններից ոչ ոք չի եղել այնտեղ։ Գործով խուզարկության տեսագրություններ չկան։ Բացի այդ, Բաբաևը մարմնական վնասվածքներ է ստացել։ Նա ասել է, որ ոստիկաններն իր նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):