Արտաքին գործերի նախարարի թեկնածու Մակա Բոճորիշվիլին ոչ լեգիտիմ խորհրդարանում «Վրացական երազանքի» պատգամավորների առջև խոսել է նախարարության առաջնահերթությունների մասին։ Նրա խոսքով՝ Վրաստանը, Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն, շարունակում է «եվրաատլանտյան ինտեգրման անշրջելի ուղին»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները կլինեն ակնհայտ առաջնահերթություն։ Այսօր Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր է։ Այս մեծ ձեռքբերումը հիմնված է եվրաինտեգրման ճանապարհին վերջին տասը տարիների ընթացքում մեր երկրի ձեռք բերած առաջընթացի, մեր գործընկերների աջակցությունը ստանալու մեր անձնուրաց պայքարի և, իհարկե, վրաց ժողովրդի անսասան կամքի վրա։
Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցությանը նախապատրաստելը մեր կառավարության գլխավոր առաջնահերթություններից է։ Եթե Եվրամիությունը ընդլայնվի մինչև 2030 թվականին, ապա Վրաստանը լավագույնս պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը ԵՄ թեկնածու երկրների շարքում»,- ասել է Բոճորիշվիլին։
Ինչպես նշել է նա, որպեսզի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը հաջողությամբ իրականացվի և ավարտվի, անհրաժեշտ է երկխոսություն գործընկերների հետ.
«Վերջնագրերով խոսելը չի կարող լինել երկխոսություն։ Գործընկերների միջև անհրաժեշտ է կառուցողական մոտեցումներ փնտրել բոլոր կարևորագույն հարցերի վերաբերյալ: Հուսով եմ, որ Եվրահանձնաժողովի նոր կազմի հաստատումից հետո մենք հնարավորություն կունենանք ինտենսիվ աշխատել Եվրահանձնաժողովի համապատասխան ծառայությունների հետ՝ առաջիկա 4 տարում մյուս թեկնածու երկրների հետ ԵՄ անդամակցությանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար։
Հաշվի առնելով Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը՝ առանձնահատուկ նշանակություն կունենա եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը»,- ասել է Բոճորիշվիլին։
Ի պատասխան պատգամավորների հարցին՝ նախարարի թեկնածուն նշել է, որ վստահ է, որ Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացումը չի կասեցվի։
«Շատ ցավալի է, որ այս ձեռքբերումը, որին հասել է մեր կառավարությունը, և մեր բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն օգուտ քաղել այդ ձեռքբերումից, դառնում է քաղաքական շահարկումների առարկա, և շատ հաճախ փորձ է արվում ինչ-որ կերպ ստիպել Եվրամիությանը օգտագործել դա որպես քաղաքական գործիք Վրաստանի հետ հարաբերություններում։ Շատ տխուր է, երբ տեսնում եմ, որ Վրաստանի քաղաքական կյանքում, ընդդիմադիր դաշտում կան մարդիկ, ովքեր արժանի են համարում պատժել Վրաստանի քաղաքացիներին սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ես հուսով եմ և վստահ եմ, որ Եվրամիությունը շատ լավ է գնահատում, և որ նման բան չի լինի, թեև տարբեր քաղաքական գործիչներ կարող են նման շահարկումներ հնչեցնել, հնչեցնել՝ ելնելով այն փաստից, որ սա շատ լուրջ արդյունքների և բարեփոխումների վրա հիմնված ձեռքբերում է»,- ասել է Բոճորիշվիլին։
Նրա խոսքով, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը առաջնահերթ է և հատկապես կարևոր Վրաստանի կառավարության համար։
«Մեր խնդիրն է հասնել հարաբերությունների թարմացման Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ինչը թույլ կտա վերականգնել հավասար հարաբերությունները՝ հիմնված արդարության սկզբունքի վրա՝ հաշվի առնելով կողմերի շահերը, համագործակցության լիակատար վերականգնումն ու զարգացումը բոլոր ուղղություններով»,- ասել է Բոճորիշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարության համար առանձնահատուկ նշանակություն ունի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ռազմավարական գործընկերությունը։ Ըստ այդմ, համագործակցությունը կշարունակվի առևտրատնտեսական և տարբեր ուղղություններով՝ հարաբերությունները խորացնելու և առկա ներուժը առավելագույնս օգտագործելու համար։
Արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման և սփյուռքի հանձնաժողովները սատարել են Մակա Բոճորիշվիլիի թեկնածությունը արտաքին գործերի նախարարի պաշտոնում։
«Վրացական երազանքը» պատրաստվում է այս շաբաթ վստահություն հայտնել կառավարության նորացված կազմին։