«Վիզաների ազատականացումը նույնպես երաշխավորված բան չէ, քանի որ մենք պայմանավորվել ենք, և Վրաստանի կառավարությունը մեզ շատ բաներ է խոստացել, ինչպես նաև այս 9 քայլից բաղկացած մոտեցումը։ Այս քայլերի փոխարեն Վրաստանի կառավարությունն ընդունում է այս օրենքը։ Սա լրիվ հակառակ ուղղության օրինակ է։ Ոչ թե դեպի Եվրամիություն, այլ, ինչպես ասաց իմ գործընկերը, դեպի մեկ այլ քաղաք [Մոսկվա], և դա այն չէ, ինչ ցանկանում է վրաց ժողովուրդը»,- ասել է Վրաստանում գտնվող Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Նրա խոսքով՝ «եթե ամեն ինչ ավելի վատթարանա, Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել։ Իհարկե, ԵՄ-ին պետք է կոնսենսուս՝ ընդհանուր պատժամիջոցներ կիրառելու համար, բայց մենք ունենք նաև անդամ երկրներ։ Այնպես որ, իմ ուղերձը շատ պարզ էր. այս բաները երաշխավորված չեն, և դրա պատասխանատվությունը կրում է Վրաստանի կառավարությունը, ոչ թե վրաց ժողովուրդը»:
Երեկ Վրաստան են ժամանել Լիտվայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լատվիայի արտգործնախարարները։ Մայիսի 15-ին նրանք հանդիպել են խորհրդարանի նախագահի, վարչապետի, նախագահի, ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Օրվա վերջում նրանք միացել են Ռուսթավելիի պողոտայում «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի դեմ ցույցին ու դիմել ցուցարարներին։
«Վրացական երազանքը» մայիսի 14-ին երրորդ և վերջին ընթերցմամբ 84 կողմ, 30 դեմ ձայներով ընդունել է ռուսական օրենքը։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի ռուսական օրենքի վրա։ Նախագահը դրա համար երկշաբաթյա ժամկետ ունի՝ մինչև մայիսի 28-ը։ «Վրացական երազանքը» կարող է հաղթահարել նախագահի վետոն.
Ապրիլի 25-ին Եվրախորհրդարանը 425 ձայնով բանաձև ընդունեց՝ կոչ անելով Եվրահանձնաժողովին անհապաղ գնահատել ռուսական օրենքի ազդեցությունը Վրաստանի կողմից վիզայի ռեժիմի ազատականացման չափորոշիչների կատարման վրա, այն է՝ հիմնարար իրավունքները, որոնք վիզայի ազատականացման քաղաքականության վճռորոշ բաղադրիչն են։ Բանաձևը պարտադիր բնույթ չունի։
Այն ժամանակ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ասել էր, որ «ոչ ոք չի խոսում առանց վիզայի ռեժիմի դադարեցման մասին», բացառությամբ կոնկրետ բանաձևի և մի խումբ «անպատասխանատու» քաղաքական գործիչների, որոնք «հետաքրքրված չեն մեր երկրի եվրոպական ապագայով»։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնպես գնահատել է վիզայի ռեժիմի ազատականացման մասին գրությունը և ասել, որ «դա ծղոտի գին ունի»։