«Վնուկովո» միջազգային օդանավակայանը Մոսկվա-Թբիլիսի չվերթերի ավելացումը բացատրել է տեխնիկական անսարքությամբ։ Օդանավակայանի կայքում այսօր հրապարակված չվացուցակի համաձայն՝ վրացական «Georgian Airways» ավիաընկերությունը ապրիլի 18-ից հոկտեմբերի 28-ը՝ամեն օր պետք է ուղիղ չվերթներ իրականացներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
Օդանավակայանի կայքում այլևս չեն որոնվում դեպի Թբիլիսի չվերթները։
«Վնուկովոյի չվացուցակում փոփոխություններ չկան։ Վահանակի վրա տեխնիկական անսարքություն է եղել, մենք բոլոր միջոցները կձեռնարկենք այն վերացնելու համար»,- ասել են օդանավակայանից։
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ ռուսական կողմը նրանց չի դիմել կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման հարցով, իսկ վրացական ավիաընկերության կողմից դեպի Մոսկվա ուղիղ չվերթներ իրականացնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Հունվարի 18-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, երբ խոսել էր Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին Վրաստանի իշխանությունների չմիանալու որոշման և «խիզախության» մասին, հույս էր հայտնել, որ Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը կվերականգնվի։ Ավելի ուշ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ, Լավրովի նախկին տեղակալ Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել թռիչքները, թեև «տանգոյի համար երկուսն են անհրաժեշտ»։
Վրաստանի իշխող կուսակցությունը ողջունում է Ռուսաստանի կողմից օդային հաղորդակցության վերականգնումը։ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն դա բացատրում է նրանով, որ 2019 թվականին կիրառված պատժամիջոցները սրել են Ռուսաստանում բնակվող Վրաստանի 800 հազար քաղաքացիների վիճակը։ Կոբախիձեի խոսքով՝ ուղիղ օդային հաղորդակցության դադարեցումը միակողմանի որոշում էր, և վերականգնումը նույնպես պահանջում է միակողմանի որոշում։
Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ՝ 2019 թվականի հուլիսի 8-ից դադարեցվել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցությունը, որին նախորդել են հունիսի 20-ին Թբիլիսիում սկսված բողոքի ցույցերը՝ կապված Ռուսաստանի կոմունիստական կուսակցության անդամ Սերգեյ Գավրիլովի այցի հետ: Ռուսաստանի կառավարությունը օդային հաղորդակցության վերականգնման պայմաններից է նշել «Վրաստանում հակառուսական ցույցերի ավարտը և Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության սպառնալիքների վերացումը»։
