ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդես է եկել կոչով՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսից պահանջել այն անձանց ցուցակը, որոնք Ռուսաստանում ֆինանսավորվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի կողմից: Ինչպես ասել է Վոլոդինը, նման ցուցակները, եթե ստացվեն, կհանձնվեն Անվտանգության դաշնային ծառայությանը (««ԷֆԷսԲե»)։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 2 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 3 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Նրանք, ովքեր փող են ստացել դրսից, այժմ պետք է հրապարակայնորեն ընդունեն դա և զղջան Կարմիր հրապարակում` և՛ կուսակցությունները, և՛ հասարակական կազմակերպությունները, և՛ իրավապաշտպանները»:
Հիմա նրանք հեռացել են՝ տեղափոխվածները՝ հույս ունենալով, որ USAID-ն իրենց կֆինանսավորի արտասահմանում։ Հիմա սոված նստած են՝ հույս ունենալով, որ իրենց էլի բան կտան։ Ոչ ոք ձեզ ոչինչ չի տա, դա հաստատ է։ Այնտեղ կային թշնամիներ, Կոնգրեսը քննարկում է [ով էր ֆինանսավորվում USAID-ից], և մենք պետք է Կոնգրեսից ցուցակներ պահանջենք։
Ո՞վ էր ֆինանսավորվում Ռուսաստանում։ Եթե նրանք ճանաչեն այս կազմակերպությունը որպես թշնամական, ապա ձեզ ցուցակներ կտան... Կոնգրեսը մեզ կուղարկի ցուցակները, իսկ մենք դրանք կտրամադրենք Անվտանգության դաշնային ծառայությանը»,- ասել է Վոլոդինը Դումայի լիագումար նիստի ժամանակ։
USAID-ը Ռուսաստանում փակվել է 2012 թվականին, և նրա գործունեությունը արգելվել է ՌԴ կառավարության որոշմամբ։ Այն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ կազմակերպությունը դրամաշնորհների բաշխման միջոցով փորձում է ազդել քաղաքական գործընթացների, այդ թվում՝ ընտրությունների վրա։ Նույն թվականին Ռուսաստանում ընդունվեց օրենք «օտարերկրյա գործակալների մասին», որի նպատակն էր պայքարել հենց այն հասարակական կազմակերպությունների դեմ, որոնք ֆինանսավորում էին ստանում արտերկից և որոնց կառավարությունը չէր կարող վերահսկել։
Ինչպես գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, USAID-ը դոնոր է եղել Ռուսաստանում բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների, այդ թվում՝ Մոսկվայի Հելսինկյան խմբին (լուծարվել է 2023 թվականին), ընտրությունների դիտորդական շարժմանը՝ Golos (հայտարարվել է «օտարերկրյա գործակալ» և «անցանկալի կազմակերպություն») և «Մեմորիալ» կազմակերպությանը (լուծարվել է 2022 թվականին)։
Հունվարի 20-ին՝ երկրորդ անգամ պաշտոնը ստանձնելուց մի քանի ժամ անց, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է արձակել, որով դադարեցրել է ԱՄՆ արտաքին օգնությունը 90 օրով։ Հրամանում ասվում է, որ Միացյալ Նահանգների արտաքին օգնության արդյունաբերությունը և բյուրոկրատիան ծառայում են «աշխարհի խաղաղության ապակայունացմանը՝ օտար երկրներում տարածելով գաղափարներ, որոնք ուղղակիորեն հակադրվում են երկրների ներսում և միջև ներդաշնակ և կայուն հարաբերություններին»:
Հունվարի 26-ին, Թրամփի գործադիր հրամանի համաձայն, պետքարտուղար Մարկո Ռուբիոն դադարեցրել է բոլոր արտաքին օգնությունը, որը ֆինանսավորվում էր Պետդեպարտամենտի և USAID-ի կողմից կամ միջոցով:
Փետրվարին USAID-ի գրասենյակը փակվել է, իսկ աշխատակիցներին ասվել է, որ հեռավար աշխատեն: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների՝ ԱՄՆ կառավարությունը մտադիր է ամբողջ աշխարհում գործակալության 10 000 աշխատակիցներից միայն մի քանի հարյուրին թողնել։
«Վրացական երազանքի» կառավարությունը նույնպես քննադատում է USAID-ին։ Վերջին հայտարարություններում ոչ լեգիտիմ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կազմակերպությանն անվանել է որպես «2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տապալելու փորձի» մասնակից, իսկ վարչապետ Իրակլի Կոբախիձեն գործակալությանը մեղադրել է երկրում հեղափոխություն անելու փորձի մեջ։
