«Վրացական երազանքի» խորհրդարանն ընդունել է հերթական ռեպրեսիվ օրենսդրական փաթեթը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ օրինագծերին կից քննարկվել և հաստատվել է արագացված կարգով երկու լիագումար նիստերի ընթացքում։ Արդյունքում վարչական կալանքի առավելագույն ժամկետը դառնում է մինչև 60 օր, իսկ բողոքի հետ կապված խախտումների համար պատժամիջոցները խստացվում են։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
«Վրացական երազանք» կուսակցությունը մի քանի փոփոխություն է կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախնական տարբերակում։ Մասնավորապես՝
- այնպիսի խախտումները, ինչպիսիք են, օրինակ՝ առանց սեփականատիրոջ նախնական գրավոր համաձայնության շենքում ակցիա անցկացնելը, ճանապարհների և մայրուղիների փակումը, մարդկանց տեղաշարժին խոչընդոտելը կամ հանրահավաքի մասնակիցների կողմից ժամանակավոր շինություններ կազմակերպելը, կպատժվի 5000 լարիով կամ վարչական ազատազրկմամբ՝ մինչև 15 օր ժամկետով, իսկ կազմակերպիչի դեպքում՝ 15 000 լարիով և մինչև 20 օր ազատազրկմամբ։ Առաջին տարբերակում որպես պատիժ ազատազրկումը ներառված չէր։ Նույն արարքի կրկնությունը կառաջացնի վարչական ազատազրկում՝ մինչև 25 օր (օրինագծի առաջին տարբերակով առաջարկված 20 օրվա փոխարեն), իսկ կազմակերպիչի դեպքում՝ մինչև 60 օր ազատազրկում (առաջին տարբերակով ազատազրկումը 5-ից 60 օր է)։
- Ընդունված օրենքի համաձայն՝ հանրահավաքի ժամանակ դեմքը փակելու և լազեր կրելու արգելքը խախտելը կառաջացնի տուգանք 2000 լարիի չափով կամ մինչև 7 օր վարչական կալանք։ Նախնական տարբերակով իրավախախտման համար վարչական ազատազրկում նախատեսված չէր։
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՎԵԻԱ) տվյալներով՝ «Վրացական երազանքի» կողմից ընդունված փոփոխություններն ուղղված են հավաքների և արտահայտվելու ազատության դեմ, քանի որ դրանք անօրինական են ճանաչում բողոքի իրավունքի բազմաթիվ ասպեկտներ և ավելի են թուլացնում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները։
Անձնական զննության կանոնները վատթարանում են։ Մասնավորապես, զննության ենթարկվող անձն այլևս իրավունք չունի վկաներ կանչել։ Ըստ ՎԵԻԱ-ի՝ շարունակվող բողոքի ակցիաների համատեքստում սա ռեակցիոն արձագանք է, որի նպատակն է ապօրինի խուզարկությունների պրակտիկայի ֆորմալ օրինականության հիմք ստեղծել։
Ներդրվում է նոր իրավախախտում, որը սահմանափակում է քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց հասցեին բողոքի և քաղաքական արտահայտությունները։ Նաև ներդրվել է ինքնաբուխ հավաք/ցույց հասկացությունը և նման հանրահավաքի դեպքում քաղաքապետարանին ծանուցելու պարտավորություն։
Իրավապաշտպանները նաև խնդրահարույց են համարում այն, որ կազմակերպիչ հասկացությունն ընդլայնվում և սահմանվում է որպես հավաքի կամ ցույցի նախաձեռնող, ինչպես նաև հավաքի կամ ցույցի անցկացումը ղեկավարող և/կամ այլ կերպ կազմակերպող անձ։ Համապատասխանաբար, հանրահավաքի ակտիվ մասնակիցը կարող է համարվել կազմակերպիչ, և նրա վրա կարող են տարածվել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նորմերը, որոնք վերաբերում են կազմակերպիչի պատասխանատվությանը։
Օրենսդրական փոփոխությունները քննադատության են արժանացել նաև Վրաստանի հանրային պաշտպանի կողմից, ում գնահատմամբ դրանք ստեղծում են հավաքների, արտահայտվելու և արդար դատավարության հիմնարար իրավունքների անհամաչափ սահմանափակումների սպառնալիքներ։ Լևան Իոսելիանին փետրվարի 5-ին դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և խնդրել իրավական կարծիք: Նա կոչ է արել «Վրացական երազանքի» խորհրդարանին չընդունել օրենսդրական փոփոխությունները, քանի դեռ չի հրապարակվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը։
