«Վրացական երազանքը» նախագահի թեկնածու է առաջադրել Միխեիլ Կավելաշվիլիին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» նախագահի թեկնածուն լինելու է Միխեիլ Կավելաշվիլին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, կայացած ճեպազրույցում հայտարարել է կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ոչ լեգիտիմ խորհրդարանի որոշմամբ՝ նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։

«Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ կուսակցության քաղխորհրդի որոշման համաձայն՝ ներկայացնում եմ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը Վրաստանի նախագահի պաշտոնում»,- ասել է Իվանիշվիլին։ Նրա խոսքով, Կավելաշվիլին վերջին մի քանի տարիներին մեծ ներդրում է ունեցել Վրաստանի ազգային շահերի պաշտպանության գործում։

«Տարիների ընթացքում, որպես հաջողակ մարզիկ, պաշտպանել է Վրաստանի պատիվը։ Միշան եղել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականի փորձառու անդամ, մի քանի երկրների բազմակի չեմպիոն է։ Նրա ֆուտբոլային կարիերան կապված է Թբիլիսիի «Դինամոյի», Վլադիկավկազի «Ալանիայի», «Մանչեսթեր Սիթիի», շվեյցարական առաջատար ֆուտբոլային ակումբների հետ։ Միխեիլ Կավելաշվիլին դեռևս իր քաղաքական գործունեությունը սկսելուց առաջ անզիջում արտահայտում էր իր սկզբունքային դիրքորոշումը երկրի համար կարևոր բոլոր հարցերի վերաբերյալ։ Վերջին 8 տարիների ընթացքում Միխեիլ Կավելաշվիլին զբաղվել է հաջող քաղաքական գործունեությամբ, եղել է մեր քաղաքական թիմի կարկառուն անդամներից, հատկապես վերջին մի քանի տարիներին մեծ ներդրում է ունեցել Վրաստանի ազգային շահերի պաշտպանության և երկրի ինքնիշխանության ամրապնդման գործում։ Ազնվությունը, արդարությունը, հայրենասիրությունը և սկզբունքներին հավատարմությունն այն հատկանիշներն են, որոնք առանձնացնում են Միխեիլ Կավելաշվիլիին։

Նա իր էությամբ վրացի տղամարդու լավագույն մարմնավորումն է, եթե կուզեք՝ իր հաբիտուսով։ Նա լավագույն ամուսին է և չորս երեխաների հայր։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ թիմը միաձայն որոշում է կայացրել Վրաստանի նախագահի պաշտոնում Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածության վերաբերյալ։

Վստահ եմ, որ Միխեիլ Կավելաշվիլին ամբողջությամբ կվերականգնի նախագահի ինստիտուտից ժամանակավորապես խլված արժանապատվությունը։

Դեկտեմբերի 29-ին տեղի կունենա նոր նախագահի երդմնակալության արարողությունը, և այս օրվանից Վրաստանի նախագահի կողմից երկրի դավաճանության կոպիտ պրակտիկան և սահմանադրության համակարգված խախտումը, որն ամենամեծ վնասը հասցրեց Վրաստանի նախագահի ինստիտուտին։ Կասկած չկա, որ Միխեիլ Կավելաշվիլին ծառայելու է ոչ թե օտար ուժին, այլ վրաց պետությանն ու վրաց ժողովրդին և կնպաստի մեր երկրի առաջընթացին ու հաջողությանը»,- ասել է Իվանիշվիլին և Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում մաղթել է հաջող կարիերա։

Սալոմե Զուրաբիշվիլին վերջին նախագահն է, որն ընտրվել է ուղղակի կարգով և համընդհանուր ընտրություններով։ Վեցերորդ նախագահը 5 տարի ժամկետով կընտրվի 300 հոգանոց ընտրական կոլեգիայի կողմից, որի կազմում կլինեն Վրաստանի խորհրդարանի և Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունների ներկայացուցչական մարմինների անդամներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի ընտրական կոլեգիայի ոչ պակաս, քան 30 անդամ։ Ընտրական կոլեգիայի մեկ անդամ կարող է սատարել միայն մեկ թեկնածուի առաջադրմանը։ Նախագահ ընտրված կհամարվի թեկնածուն, որը կստանա կոլեգիայի ամբողջական կազմի 2/3-ի աջակցությունը։ Հակառակ դեպքում կանցկացվի երկրորդ փուլ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։