«Վրացական երազանքի» խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննիչ հանձնաժողովի մանդատը ընդլայնվելու է և այլևս չի սահմանափակվելու 2003-2012 թվականների իրադարձությունների «հետաքննությամբ»։ Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
- 6 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
«Խորհրդարանական ժամանակավոր քննիչ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում պարզ դարձավ 2012 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված գործողությունների քննության անհրաժեշտությունը։ Գործակալական ընդդիմության ներկայացուցիչների արածը վերջին տարիների շարունակությունն է։ Ավելին, նրանք մշտապես զբաղված են Վրաստանի սահմանադրական կարգը տապալելու կամ բռնությամբ փոխելու և Վրաստանի սահմանադրական կարգին այլ կերպ հակազդելու փորձերով»,- մարտի 27-ին կայացած ճեպազրույցում ասել է Մդինարաձեն։
Նրա խոսքով, ընդդիմությունը 2012 թվականից ի վեր «բազմաթիվ հակապետական գործողություններ է կատարել, որոնք պահանջում են համապատասխան իրավական գնահատական և արձագանք»:
«Մենք այդ կապակցությամբ խորհրդակցել ենք հանձնաժողովի անդամների հետ, և որպեսզի հանձնաժողովի գործունեության շրջանակը չսահմանափակվի միայն մինչև 2012 թվականը կատարված հակապետական և հանցավոր արարքների հետաքննությամբ, որոշեցինք ընդլայնել նրա մանդատը և այն երկարաձգել 2012 թվականից հետո, այսինքն՝ 2003 թվականից մինչև մեր օրերը», - ասել է Մդինարաձեն։
Ինչպես նշել է նա, դատախազությունում այս հարցերով «ինտենսիվ քննչական գործողություններ» են ընթանում, և «Վրացական երազանքը» կսպասի դրանց արդյունքներին։ Մդինարաձեն չի հստակեցրել, սակայն, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ, այսպես կոչված, սաբոտաժի գործով սկսված հետաքննությունը։
«Վրացական երազանք» կուսակցությունը փետրվարին ստեղծել է ժամանակավոր քննիչ հանձնաժողով՝ «Միացյալ ազգային շարժման» կառավարության գործունեությունը հետաքննելու համար, որը գլխավորում է Թեա Ծուլուկիանին։ Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում գտնվող հարցերից մեկը 2008 թվականի Օգոստոսյան ռուս-վրացական պատերազմն է:
