Ոչ լեգիտիմ խորհրդարանը արագացված կարգով ընդունում է օրենսդրական փոփոխություններ, ինչի արդյունքում Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում այլևս իրավունք չի ունենա պետական պաշտպանությունից օգտվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
Օրենքի նախագծի հեղինակներից Թենգիզ Շարմանաշվիլին իրավական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում ասել է, որ պետությունը չպետք է պարտավորվի հավելյալ ծախսեր անել և հատուկ պայմաններ ստեղծել սահմանադրությունը խախտող անձի պաշտպանության համար։
Իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել օրինագծին։ «Վրացական երազանքը» նախատեսում է փոփոխություններն ընդունել մինչև այս շաբաթվա վերջ։
«Պետական պաշտպանության հատուկ ծառայության մասին» օրենքի ներկայիս խմբագրությամբ՝ Վրաստանի վարչապետին նշանակման օրվանից, իսկ նախագահին, խորհրդարանի նախագահին՝ ընտրվելու օրվանից նշանակվում է անձնական պաշտպանություն, որը պահպանվում է նրա պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո կամ լիազորությունների դադարեցումից հետո 1 տարի ժամկետով, եթե լիազորությունների դադարեցումը Վրաստանի Սահմանադրության խախտման կամ հանցագործության հետևանք չէ։ Որպեսզի Սահմանադրության խախտման դեպքում լիազորությունների դադարեցման արդյունքը հաստատվի, Սահմանադրական դատարանի որոշման հետ մեկտեղ անհրաժեշտ է խորհրդարանի լիագումար նիստում անդամների կողմից լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացնել։
«Վրացական երազանքի» գործող օրենքում առկա դրույթը խնդրահարույց է, քանի որ այն Սալոմե Զուրաբիշվիլիին թույլ է տալիս պահպանել պաշտպանությունը։ 2023 թվականին «Վրացական երազանքի» սահմանադրական հայցի հիման վրա Սահմանադրական դատարանը 6 կողմ, 3 դեմ ձայներով որոշեց, որ Զուրաբիշվիլին խախտել է սահմանադրությունը՝ առանց կառավարության համաձայնության հանդիպելով ԵՄ երկրների ղեկավարների հետ։ Նախագահի լիազորությունները մինչև վերջնաժամկետը դադարեցնելու համար կուսակցությանը խորհրդարանում անհրաժեշտ էր 100 ձայն, որը նա չկարողացավ հավաքել։
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը լրանում է տարեվերջին։ Նա ուղիղ համապետական ընտրություններով ընտրված վերջին նախագահն է։ Վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլին կընտրվի 300 հոգանոց ընտրական կոլեգիայի կողմից 5 տարի ժամկետով։