«Վրացական երազանքի ստրուկները» սպանում են մեր սահմանադրությունն ու ծաղրում խորհրդարանը․ նախագահ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Սև երկուշաբթի Վրաստանում. ոստիկանությունը և հատուկ ջոկատայինները հսկում են դռները, որոնց ետևում «Վրացական երազանքի ստրուկները» սպանում են մեր սահմանադրությունն ու ծաղրում մեր խորհրդարանը», - նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X հարթակում կիսվել է խորհրդարանի մոտ շարունակվող բողոքի տեսանյութով և արձագանքել օրենսդիր մարմնում «Վրացական երազանքի» հավաքին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Նախագահը կարծում է, որ այսօր խորհրդարանում կայացած նիստը հակասահմանադրական է երեք փաստարկների հիման վրա. «1. Զանգվածային ընտրակեղծիքները խաթարեցին դրա լեգիտիմությունը. 2. Ես հրաժարվել եմ գումարել առաջին նիստը, և սահմանադրությունը որևէ մեկին փոխարինող չի ճանաչում։ 3. Իմ հայցը ընթացքի մեջ է Սահմանադրական դատարանում»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Վրացական երազանքն» անցկացրել է 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որտեղ ճանաչվել է բոլոր 150 անդամների լիազորությունները, ընտրվել նախագահն ու նրա տեղակալները, ինչպես նաև հանձնաժողովների նախագահները։ Նիստին ներկա էին միայն «Վրացական երազանքի» անդամները։

Սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը նշանակում է նախագահը, թեև Սալոմե Զուրաբիշվիլին դա չի արել։ Նա բողոքարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները և, համապատասխանաբար, Սահմանադրական դատարանում բոլոր 150 անդամների ընտրության օրինականությունը։

Սահմանադրագետները բացատրում են, որ խորհրդարանն իրավունք չուներ ճանաչելու այն անձանց լիազորությունները, որոնց ընտրության օրինականությունը վիճարկվում է Սահմանադրական դատարանում։ Խորհրդարանի այս և մյուս որոշումները համարվում են անօրինական։

«Վրացական երազանքը» խորհրդարանի առաջին նիստն անցկացրել է բողոքի ֆոնին։ Հանրահավաքին գտնվող ընդդիմադիր գործիչները, որոնք ԿԸՀ-ի տվյալներով՝ ստացել են պատգամավորի մանդատը, կրկնում են, որ խորհրդարան չեն մտնելու։ «Ուժեղ Վրաստանի» առաջնորդ Բադրի Ջափարիձեի կարծիքով՝ «Վրացական երազանքի» խորհրդարանի անունից այսօր ընդունած որոշումները կմնան կուսակցական որոշումներ, «որոնք ոչ ոք չի ճանաչի ո՛չ երկրի ներսում, ո՛չ երկրից դուրս»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):