Վրացի լեռնագնացներ Արչիլ Բադրիաշվիլիին, Բաքար Գելաշվիլիին և Գիորգի Տեփնաձեին կփոխանցվի համաշխարհային լեռնագնացության ամենահեղինակավոր «Golden Piolets d'Or 2022» մրցանակը։ Նրանք առաջինն են, ովքեր կարողացել են բարձրանալ Սարագրարի 7300 մետր բարձրությամբ հյուսիս-արևմտյան գագաթը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
2021 թվականի սեպտեմբերին վրացիները բարձրացել են գագաթ, որը գտնվում է Հինդի Քուշ լեռնային համակարգի վրա՝ Աֆղանստանի սահմանին։ Սարագրարն ունի մի քանի գագաթ: «Piolets d'Or 2022»-ի ժյուրին նշում է, որ հյուսիսարևմտյան գագաթը, որն ունի 7300 մետր բարձրություն, մինչև այժմ չի մագլցվել, չնայած երեք հզոր իսպանական արշավախմբերին, որոնք փորձել են բարձրանալ հարավ-արևմտյան կողմը՝ 1970-ականներին և 80-ականների սկզբին: Վրացիներն ընտրել են հյուսիս-արևմտյան կողմը, որի վերին մասը զառիթափ ժայռ է։ Որոշվել է գագաթը բարձրանալ սովորականից ուշ՝ սեպտեմբերին, քանի որ ցերեկը շոգ չէ, և դրա հետևանքով ժայռերի անկումը քիչ է։
Ժյուրիի խոսքով, որոշել են մրցանակը հանձնել վրացի լեռնագնացներին՝ հաշվի առնելով մի քանի գործոն, այդ թվում՝ հաշվի են առել երբևէ չբարձրացած գագաթը բարձրանալու որոշումը, ինչպես նաև այն կողմից, որտեղից ոչ ոք նախկինում չի փորձել բարձրանալ, խմբի փոքրությունը և զուտ ալպիական ոճով 9-օրյա վերելքը, որը 6200 մետրից վերև տեխնիկապես կարևոր դժվարություններով է բնութագրվում:
«Golden Piolets d'Or» մրցանակը սահմանվել է 1992 թվականին ֆրանսիական «Մոնտանի» թերթի կողմից։ Դրա նպատակն է նշել տարվա ամենակարևոր վերելքները: «Piolets d'Or»-ը համարվում է ալպինիզմի բարձրագույն մրցանակը՝ լեռնագնացների «Օսկարը»։
2022 թվականի մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 18-20-ը՝ Ֆրանսիայի բարձրլեռնային Բրիանսոն քաղաքում։
