Եվրախորհրդարանի պատգամավոր և Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Մարինա Կալիուրանդն ասել է, որ Վրաստանի առաջընթացը Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակի համար Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված 12 առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ թերի, մասնատված և հաճախ մակերեսային է: Կալիուրանդիի խոսքով՝ Վրաստանը մի շարք առանցքային հարցերում զիջում է Ուկրաինային ու Մոլդովային։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 4 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 5 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 6 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
Հունիսի 8-ին Բրյուսելում Եվրամիություն-Վրաստան խորհրդարանական ասոցացման հանձնաժողովի (PAC) հերթական տասներկուերորդ նիստում, որին մասնակցել է նաև «Վրացական երազանքի» խորհրդարանական պատվիրակությունը, եվրոպացի պատգամավորը նշել է, որ ըստ հարցման արդյունքների ապրիլին Վրաստանի բնակչության 89%-ը, անկախ քաղաքական կողմնորոշումից, աջակցում է Եվրամիությանն անդամակցելու նպատակին, որը պատմական բարձր ցուցանիշ է։
«Վրաստանի կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը հիմա պետք է կատարեն ժողովրդին տրված խոստումները ոչ թե մեր, այլ առաջին հերթին սեփական քաղաքացիների համար, ովքեր իսկապես ձգտում են անդամակցել Եվրամիությանը։ Սա եզակի հնարավորությունների պատուհան է, և մենք չգիտենք, թե որքան ժամանակ այն բաց կլինի: Այն կարող է շուտով փակվել: Ուստի այն պետք է օգտագործել պատմական իմաստով։
Քանի որ այս հանձնաժողովի անդամներն այնքան են գնահատում Վրաստանի հետ մեր առանձնահատուկ հարաբերությունները, անհրաժեշտության դեպքում ստիպված են լինում ասել անհարմար ճշմարտությունը։ Մենք չենք փորձում ձեզ նվաստացնել, այլ մենք ձեզ հետ խոսում ենք որպես ընկերներ, գործընկերներ և հավասար:
Օրեր առաջ ես կարդացի Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հայտարարությունը, որտեղ նա պնդում էր, որ Եվրահանձնաժողովի 12 կետից բաղկացած հանձնարարականների 80%-ն արդեն իրականացվել է, ուստի սպասում է եվրոպացի գործընկերների արդար գնահատականին աշնանը։ Ցավոք, պետք է ասեմ, որ այս հայտարարությունը հարցեր է առաջացնում՝ հիմնված այն գնահատականների և տեղեկատվության վրա, որը մենք ստանում ենք ոչ միայն Վրաստանի քաղաքացիական հասարակությունից, այլև Եվրահանձնաժողովից և արևմտյան գործընկերներից։
Տարիներ առաջ Վրաստանը մեր արևելյան գործընկերների մեջ առաջադեմ երկիր էր։ Փաստն այն է, որ առաջընթացը 12 առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ թերի է, մասնատված և հաճախ մակերեսային։ Նշենք նաև, որ այսօր Վրաստանը հետ է մնում Ուկրաինայից ու Մոլդովայից մի շարք առանցքային հարցերում։
Եվրախորհրդարանի անդամները, եվրոպական այլ կառույցների ներկայացուցիչները և արևմտյան գործընկերները հոգնել են վրացի պաշտոնյաներից և իշխող կուսակցության անդամներից լսելուց, որ մենք փորձում ենք Վրաստանում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի հետ։ Սա Կրեմլի քարոզչական ձեռնարկն է։
Սա ճիշտ չէ։ Մենք դա չենք ցանկանում Վրաստանի և վրաց ժողովրդի համար։ Ձեր ընկերներից ոչ ոք երբեք ուրախ չէ ձեզ ներքաշել մեկ այլ արյունալի պատերազմի մեջ: Մենք հիշում ենք 2008 թվականի պատերազմը։
Վրաստանը հետ է մնում Ուկրաինայից և Մոլդովայից ոչ այն պատճառով, որ նրա զինվորները չեն վտարում ռուսական բանակին Սոխումիից, այլ քաղաքական արդարադատության գործերի առկայության և դատական անկախության բացակայության պատճառով, անկախ լրագրողների նկատմամբ բռնության և ահաբեկման դեպքերի պատճառով, արևմտյան դիվանագետների, Եվրախորհրդարանի անդամների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ ատելության խոսք օգտագործելու համար, «Օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրինագծի դեմ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող մարդկանց նկատմամբ ոստիկանության դաժանության պատճառով։ Քանի որ Իրակլի Ղարիբաշվիլին Բուդապեշտի գագաթնաժողովում հայտարարեց, որ ԼԳԲՏԻ իրավունքների խթանումը «բռնություն է փոքրամասնությունների կողմից մեծամասնության նկատմամբ», «Ռուսաստանի նկատմամբ կառավարության և իշխող կուսակցության անհասկանալի դիրքորոշման պատճառով, որն արտահայտվում է ԵՄ պատժամիջոցներին միանալու կառավարության համառ հրաժարումով և Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերսկսմամբ»,- ասել է Մարինա Կալիուրանդը։
Ըստ եվրոպացի պատգամավորի՝ այսօր Վրաստանը գտնվում է խաչմերուկում, և նրա կառավարությունը՝ իշխող կուսակցությունը, պետք է ընտրի երկու ճանապարհների միջև՝ մեկը երկիրը կտանի դեպի եվրոպական ապագա, իսկ մյուսը՝ կվերադարձնի անցյալ։
«Ընտրությունը ձերն է։ Գալիք սերունդների աչքում քաղաքական պատասխանատվությունը ձեր վրա է լինելու։ Հասկանալի է, որ Ռուսաստանի հետ բիզնեսը լավ է, և անցյալ տարի Վրաստանի ՀՆԱ-ի աճը տպավորիչ էր, բայց ԵՄ անդամակցությունը նշանակում է ընդհանուր արժեքներ և պարտավորություններ, ոչ միայն ՀՆԱ-ի աճ»,- նշել է Մարինա Կալիուրանդը։
«Վրացական երազանքի» պատգամավոր, խորհրդարանի շրջակա միջավայրի պաշտպանության և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մաիա Բիթաձեն իր ելույթում ասել է, որ «կեղծ վերնագրերը» և ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ իշխանության վերադառնալու ցանկությունը փչացնում են ամեն ինչ։ Բիթաձեն ընդգծել է, որ Վրաստանում ոչ մի պաշտոնյա երբևէ չի ասել, որ Եվրամիությունը կամ որևէ այլ գործընկեր ցանկանում է երկրորդ ճակատ բացել Վրաստանում, թեև նման հայտարարություններ են հնչել Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներից։
«Շատ դժվար է գտնել կայունությունը պահպանելու և քաղաքական տուրբուլենտների, «կեղծ վերնագրերի» դեմ պայքարի լավագույն միջոցը, որը ընդգրկում է Վրաստանում լրատվամիջոցների լայն դաշտ։ Ես կխնդրեի ձեզ հասկանալ, թե իրականում ինչ իրավիճակ է տիրում Վրաստանում։ Ես շատ ուրախ եմ այսօր լսել, որ դուռը դեռ բաց է, և մենք հուսով ենք, որ մեր հետագա համագործակցությունը մինչև տարեվերջ կբերի թեկնածուի կարգավիճակի, որն իսկապես կհանգեցնի ապաբևեռացման, քանի որ մեր եվրոպացի գործընկերների յուրաքանչյուր հայտարարություն... ոչ բոլոր հայտարարությունները, բայց վերնագրերով հայտարարությունները հանգեցնում են բևեռացման»,- ասել է Բիթաձեն։
Կալիուրանդը «Վրացական երազանքի» պատգամավորին պատասխանել է, որ երբ եվրապատգամավորները խոսում են Վրաստանի կառավարության և իշխող կուսակցության հակաարևմտյան հռետորաբանության մասին, հենվում են նրանց կոնկրետ հայտարարություններին։ «Շատ ցավում եմ, եթե կարծում եք, որ մեր այսօրվա քննարկումը բեւեռացում է առաջացնում Վրաստանում։ Իմ խորհուրդն է՝ չմեղադրել ուրիշներին, այլ նայել հայելու մեջ և տեսել, թե ինչ կարող եք ավելի լավ անել»,- ասաց Մարինա Կալիուրանդը։