Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը Եվրոպայի առաջնության դեբյուտանտն է, 2։0 հաշվով հաղթեց Պորտուգալիային ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Առաջին գոլը խաղի մեկնարկից հետո 94-րդ վայրկյանին խփեց Խվիչա Կվարացխելիան, իսկ երկրորդը՝ Գիորգի Միքաուտաձեն, ով 57-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։ Սա Միքաուտաձեի երրորդ գոլն է Եվրոպայի առաջնությունում։
Պորտուգալացիները մի քանի հնարավորություններ ստեղծեցին, սակայն Գիորգի Մամարդաշվիլին կասեցրեց նրանց գոլ խփելու բոլոր փորձերը։
Վրաստանը F խմբում մրցեց Պորտուգալիայի, Թուրքիայի և Չեխիայի հետ: Առաջին տեղը գրավեց Պորտուգալիան, երկրորդը` Թուրքիան, երրորդը` Վրաստանը, իսկ Չեխիան դուրս մնաց մրցաշարից: Ազգային հավաքականը պատմական արդյունքի հասավ Եվրոպայի առաջնությունում։
Վրաստանը հունիսի 30-ին ուժերը կչափի Իսպանիայի ընտրանու հետ։
