Վրաստանի և Հունաստանի ազգային հավաքականների միջև այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպման պատճառով Թբիլիսիում մետրոյի և ավտոբուսի որոշ երթուղիների աշխատանքային ժամը կերկարացվի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ մետրոն ժամը 00:00-ի փոխարեն մարտի 27-ին աշխատանքը կավարտի ժամը 02:00-ին, և կսպասարկի ինչպես «Դինամո Արենա», այնպես էլ Առաջին Հանրապետության հրապարակ եկած երկրպագուներին։
Մարտի 26-ին ժամը 22:00-ից մինչև մարտի 27-ը ժամը 02:00-ն գործելու են հետևյալ ավտոբուսները՝ N301, N306, N308, N310, N311, N314, N315, N320, N326, N327, N331, N337, N342, N345, N352, N358, N359, N364, N378, N381, N384, N386, N388, N391, N397։
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր «Եվրո 2024»-ի որակավորման փուլի եզրափակիչ խաղում ուժերը կչափի Հունաստանի ընտրանու հետ։ Հանդիպումը «Դինամո Արենայում» կմեկնարկի ժամը 21:00-ին։ Խաղի բոլոր տոմսերը վաճառվել են։ Հանդիպմանը զուգահեռ Թբիլիսիի Առաջին Հանրապետության հրապարակում ֆուտբոլասերների համար կտեղադրվի մեծ էկրան։
Այսօրվա խաղը կարևորագույններից է անկախ Վրաստանի ֆուտբոլի պատմության մեջ։ Մարտի 21-ին ազգային հավաքականը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի ընտրանուն, իսկ այսօր հաղթող թիմը կխաղա Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։
