«Մենք խիստ մտահոգված ենք «Վրացական երազանքի» առաջնորդների շատ փոքր հատվածի որոշումներով ու հռետորաբանությամբ։ Ակնհայտ է, որ վրաց ժողովրդի 80-85 տոկոսը ցանկանում է հետագա ինտեգրում Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ՛Բրայենը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նոյեմբերի 9-ին ընդդիմադիր կուսակցությունները բողոքի երթ կանցկացնեն
- 6 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարության վերջին գործողություններն անհամատեղելի են երկրի՝ ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցելու ցանկությանը։
«Կառավարությունն ու վարչապետը վերջերս ասացին, որ չեն կարծում, որ իրենց վերջին գործողությունները կվտանգեն այս ճանապարհը։ Մենք փորձեցինք շատ հստակ լինել, և, կարծում եմ, [ԵՄ] բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն այսօր շատ հստակ ասաց, որ
այս վերջին գործողությունները՝ ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնություն, քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնություն, Մոսկվայի վրա հիմնված «օտարերկրյա գործակալների» օրենք, չինական ընկերությանը նոր նավահանգիստ տրամադրելու որոշումը, բոլորն անհամատեղելի են ԱՄՆ-ում և ԵՄ հիմնված միջազգային կազմակերպություններին անդամակցելու ցանկության հետ։
Ուստի մենք խնդրեցինք կառավարությանը վերանայել իր դիրքորոշումները և նշեցինք, որ շարունակելու ենք վերանայել կառավարության հետ մեր երկկողմ և բազմակողմ համագործակցությունը։
Դա իսկապես շատ պարզ է, քանի որ մենք Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընթացքում ենք, Վրաստանն ասաց, որ ցանկանում է խաղալ մեր ֆուտբոլի լիգայում, բայց նաև ասում է՝ մենք ուզում ենք 15 խաղացող ունենալ խաղադաշտում։ Մենք ասացինք՝ ոչ։ Դուք կունենաք այնքան խաղացող, որքան բոլորը, և ինչ ուզում եք անել, արեք այնպես, ինչպես մյուսներն են անում: Սրանք ակումբի կանոններ են:
Այնպես որ, սա իրականում Վրաստանի ինքնիշխանության վերաբերյալ որոշում չէ։ Հենց Վրաստանն է իր սուվերեն իրավունքով որոշել անդամակցել ակումբին, իսկ մենք ուղղակի բացատրում ենք, թե դա ինչ է նշանակում։
Այսպիսով, մենք կշարունակենք այդ քննարկումները վրացի պաշտոնյաների հետ։ Մեր դեսպանությունը շատ ակտիվ է շփվում նրանց հետ։ Եվրոպական մի քանի առաջնորդներ շատ ակտիվ էին։ Մենք նույնպես կշարունակենք այդ խոսակցությունները, չնայած, որ մոտենում ենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գործընկերության միջոցառումներին»,- ասել է Օ՛Բրայենը։
Պետքարտուղարի օգնականը հաստատել է, որ Վրաստանը, ինչպես և ՆԱՏՕ-ի բոլոր գործընկեր երկրները, կհրավիրվեն մասնակցելու գործընկերության միջոցառումներին։