«Եվս մեկ անգամ կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին հանձնել Ուկրաինային՝ անհրաժեշտ բուժման և խնամքի համար։ Այսօր ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարությանը կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին, արտահայտել խիստ բողոք և խնդրել նրան 48 ժամվա ընթացքում հեռանալ Ուկրաինայից՝ Թբիլիսիում խորհրդակցություններ անցկացնելու համար», - Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Նրա խոսքով՝ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին սպանում է Ռուսաստանը՝ Վրաստանի իշխանությունների ձեռքով։
«Մենք բազմիցս կոչ ենք արել պաշտոնական Թբիլիսիին դադարեցնել այս վիրավորանքը և համաձայնել Սաակաշվիլիի վերադարձին Ուկրաինա։ Մեր գործընկերները, համաձայնեցնելով Ուկրաինայի հետ, մի շարք լուծումներ են առաջարկել։ Կոչ եմ անում մեր գործընկերներին կարգավորել այս իրավիճակը, չանտեսել ու փրկել այս մարդուն։ Եվրոպայում ոչ մի կառավարություն իրավունք չունի մահապատժի ենթարկել մարդուն, կյանքը հիմնական եվրոպական արժեքն է»,- գրել է Զելենսկին։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փետրվարից ի վեր առաջին անգամ մասնակցել է իր դատական նիստին։ Այսպես կոչված նոյեմբերի 7-ի գործով Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող նիստին նա «Վիվամեդ» կլինիկայից մասնակցել է հեռավար կարգով։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր։
