Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնությունում։
«Դինամո Արենայում» կայացավ «Եվրո 2024»-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի եզրափակիչը՝ Վրաստանի և Հունաստանի միջև։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։ Խաղի ճակատագիրը վճռվեց 11 մետրանոց հարվածաշարով, որտեղ Վրաստանը 4:2 հաշվով հաղթեց Հունաստանին։ Գոլի հեղինակ են դարձել Գիորգի Քոչորաշվիլին, Զուրիկո Դավիթաշվիլին, Լաշա Դվալին և Նիկա Կվեկվեսկիրին։
Վրաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում իր առաջին խաղը կանցկացնի հուլիսի 18-ին Դորտմունդում՝ ընդդեմ Թուրքիայի հավաքականի։
Վրաստանը 4 տարի առաջ հնարավորություն ուներ դուրս գալու Եվրոպայի առաջնություն , բայց այն ժամանակ փլեյ-օֆֆի եզրափակիչում պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային։
