Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Վրաստանի կառավարության քաղաքականությունն ուղղված է ազգային շահերի պաշտպանությանը, ինչը «այրոց է առաջացնում» Արևմուտքում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Մենք տեսնում ենք, որ Վրաստանի ղեկավարության վարած պրագմատիկ քաղաքականությունը, որը կենտրոնացած է երկրի ազգային շահերի հարգման և պաշտպանության վրա, բառացիորեն այրոց է առաջացնում Վաշինգտոնում, Բրյուսելում և արևմտյան երկրների ճնշող մեծամասնության շրջանում։ Դատելով Վաշինգտոնում և Բրյուսելում արված մեկնաբանություններից՝ կարելի է ենթադրել, որ Վրաստանի ղեկավարության վրա հարձակումները կարող են շարունակվել։ Եթե ճիշտ եմ հասկանում, Վրաստանի ղեկավարությունը դեռ շատ անելիքներ ունի իր կողմնորոշումը պաշտպանելու համար»,- ասել է Գալուզինը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Վրաստանի ոչ լեգիտիմ կառավարությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չմտցնել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը, որին հաջորդել են զանգվածային բողոքի ցույցեր երկրում։
Բողոքի 11 օրերի ընթացքում ոստիկանական ուժերը բազմիցս ցրել են երկրի եվրոպամետ կողմնորոշման փոփոխության դեմ բողոքող քաղաքացիներին։ Հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել թե՛ հանրահավաքի մասնակիցներին, թե՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ավելի քան 400 մարդ ձերբակալվել է։
ԱՄՆ-ի և ԵՄ-ի ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել վրաց ժողովրդին՝ միաժամանակ դատապարտելով ցուցարարների նկատմամբ ավելորդ ուժի կիրառումը։
Ռուսաստանը, ինչպես «Վրացական երազանքի» կառավարությունը, Վրաստանում տեղի ունեցող զարգացումները համեմատում է 2014 թվականին Ուկրաինայի Մայդանի հեղափոխության հետ։
