Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Վրաստանի կառավարությունը նախ թունավորել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, իսկ այժմ դանդաղորեն սպանում է նրան։ Այս մասին նա հայտարարել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենի հետ հրավիրած մամուլի ասուլիսում և լրատվամիջոցների ներկայացուցիչներին ցույց տվել Սաակաշվիլիի լուսանկարները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ժամանակին նա եղել է Վրաստանի նախագահը՝ Միխեիլ Սաակաշվիլին։ Ուզում եմ, որ դուք տեսնեք, թե ինչ տեսք ունի նա: Ուկրաինայի քաղաքացու հրապարակային խոշտանգում: Ինչ են անում Վրաստանի իշխանությունները՝ սպանում են նրան։ Դուք գիտեք, որ նրանք սկզբում թունավորեցին նրան, իսկ հիմա դանդաղորեն սպանում են:
Ուստի նման հարց է առաջանում՝ ո՞ւմ կողմից է այսօր Վրաստանի ղեկավարությունը։ Նրանք չեզոք են, եթե Ռուսաստանի կողմից են, քանի որ Ռուսաստանն իր քաղաքական գործիչների հետ վարվում է այնպես, ինչպես այսօր Վրաստանի ղեկավարությունը վերաբերվում է ոչ թե իր քաղաքական գործիչներին, ի դեպ, այլ Ուկրաինայի քաղաքացիներին։ Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում չեզոքության հարցին, բայց այս վերաբերմունքի հետ կապված մեծ թյուրըմբռնում ունենք։
Ես ուզում եմ, որ մամուլը տեսնի, թե ինչ է կատարվում՝ Ուկրաինայի քաղաքացու հրապարակային խոշտանգումները: Չեմ քննարկի այն հարցը, թե ինչի համար է ձերբակալվել Վրաստանի նախկին նախագահը, ինչ հետևանքներ է դա բերել Վրաստանի քաղաքականության և ժողովրդավարության համար։ Սա իրենց ներքին խնդիրն է։ Խոսքը Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի բանտարկության մասին է, ով ամեն օր հրապարակային խոշտանգումների է ենթարկվում։ Կարծում եմ, որ նրանց նպատակը նրան սպանելն է»,- ասել է Զելենսկին։
Փետրվարի 1-ին տեղի ունեցած մեկ այլ դատավարության ժամանակ, որտեղ քննարկվում էր Միխեիլ Սաակաշվիլիի պատժի ժամկետը հետաձգելու կամ պատժից ազատելու հարցը, Սաակաշվիլին հեռակա մասնակցել է «Վիվամեդ» կլինիկայից և հայտարարել, որ իր առողջական վիճակը կտրուկ վատացել է, ի ապացույց իր վիճակին բարձրացնելով վերնաշապիկը։ «Ես Վրաստանին եմ տվել իմ ողջ գիտելիքը.... հիմա Վրաստանին եմ տվել, զոհաբերել եմ իմ առողջությունը, և միակ բանը, որ խնդրում եմ՝ համարժեք բուժում ստանալն է»,- ասել է նա։ Սաակաշվիլին դիմել է նաև ուկրաինացիներին և ասել, որ այժմ «Մատրոսովի բանտում է», նրան խոշտանգել են և թունավորել։ Նախկին նախագահի խոսքով, եթե ինքը չապրի մինչև Ուկրաինայի հաղթանակը, «որը շատ մոտ է», նա ցանկանում է, որ իր սիրտը թաղված լինի Կիևում, քանի որ այն պատկանում է Ուկրաինային։
Դատավարության ընթացքում հանրային պաշտպանի ստեղծած խորհրդի անդամ, նյարդաբան Թենգիզ Ծուլաձեն ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլին ունի կախեքսիայի չորրորդ աստիճանը, որը բնորոշ է քաղցկեղով հիվանդներին։ Բժշկի խոսքով՝ դա «հավանական է, որ կտրուկ ազդի նրա կյանքի տևողության վրա»։
Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին։ Նա մեղավոր է ճանաչվել և վեց տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և նոյեմբերի 7-ի բողոքի ակցիան ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման գործերով։ Երրորդ նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում և ասում է, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի։
2022 թվականի մայիսից Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։