«Վրաստանի փոստ»-ը թանկացրել է տեղական և միջազգային ծանրոցների առաքումը։ Բարձրացված դրույքաչափերը գործում են 2024 թվականի հունվարի 3-ից։ Վրաստանի տարածքում մինչև 2 կիլոգրամ ծանրոցների առաքման արժեքը աճել է 124%-ով և դարձել 19 լարի։ Մինչ այժմ այն արժեր 8․5 լարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Փոստային սպասարկման կենտրոնից ծանրոց ստանալը նույնպես թանկացել է ու հիմա արժե 14 լարի։ Նաև չեղարկվել են փոքր փաթեթները, ուստի նվազագույն գումարը, որով օգտատերը կարող է փաթեթ ուղարկել՝ 14 լարի է։
Աճել են նաև միջազգային սակագները։ 1 կիլոգրամանոց ծանրոցն ինքնաթիռով ԱՄՆ ուղարկելու արժեքը աճել է 23 լարիով և դարձել 185 լարի։ Հունաստանի, Լեհաստանի, Իտալիայի, Թուրքիայի ուղղությամբ նոր սակագինը 152 լարի է։
«Վրաստանի փոստ»-ի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը պետությունն է: 2012 թվականի նոյեմբերից մինչ օրս ընկերության տնօրենը Լևան Չիկվաիձեն է։ «Միջազգային թափանցիկություն – Վրաստան»-ի տվյալներով՝ վերջին երկու տարիներին Լևան Չիկվաիձեն իր հայտարարագրում չի նշել, թե ինչ եկամուտ է ստանում չորս պետական ընկերությունների տնօրենությունից։ Մինչ այդ, 6 տարվա ընթացքում (2015-2020) Չիկվաիձեի տարեկան եկամուտը «Վրաստանի փոստ»-ում եռապատկվել է՝ 36 707-ից հասնելով 111 622 լարիի։
Լևան Չիկվաիձեն միաժամանակ 4 պետական ընկերությունների տնօրեն է. «Վրաստանի փոստ» ՍՊԸ, Ջորջիան Կարգո ՍՊԸ, Վրացական վիճակախաղի ընկերություն ՍՊԸ, Էքսպրես ՍՊԸ։
Հայտարարագրում Չիկվաիձեն չի նշում նաև իր և իր կնոջ (տնօրեն և/կամ բաժնետեր) հետ կապված այլ 6 ընկերությունները՝ «Ռուսթավի Պուրի» ՍՊԸ, «Մակրոէներջի» ՍՊԸ, «Էլ Սի Ռադիո» ՍՊԸ, «Բոտեկ Ջորջիա» ՍՊԸ, «Էլ Սի Քոմփանի» ՍՊԸ, «Ֆուտզալ ակումբ Թբիլիսի» ՍՊԸ։
Չիկվաիձեն, որպես պաշտոնյա, պարտավոր է այդ ամբողջ տեղեկատվությունը արտացոլել հայտարարագրում։ Քաղաքացիական ծառայության բյուրոն նրան մեկ անգամ տուգանել է 2019 թվականին՝ իր կնոջ անունով ձեռնարկատիրական գործունեության, անշարժ գույքի ու բանկային հաշիվների հետ կապված տեղեկությունները թաքցնելու համար։
