2023 թվականի մայիսի 1-ից մինչ օրս Վրաստանից արտահանվել է 10.3 հազար տոննա դեղձ, որից 9 266 տոննան՝ Ռուսաստան, 970 տոննան՝ Հայաստան, 20 տոննան՝ Բելառուս, 18 տոննան՝ Ուկրաինա։ Արտահանված դեղձի արժեքը կազմել է 11.1 մլն ԱՄՆ դոլար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանված դեղձի ծավալն աճել է 439 տոննայով (4%), իսկ արժեքը՝ 143 հազար ԱՄՆ դոլարով (1%)։
Ինչ վերաբերում է հապալասին, ապա 2023 թվականի մայիսի 1-ից մինչ օրս Վրաստանից արտահանվել է 2 884 տոննա հապալաս, որի արժեքը կազմում է 17.3 մլն ԱՄՆ դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանված հապալասի ծավալն աճել է 1 678 տոննայով (2.4 անգամ), իսկ արժեքը՝ 10.0 մլն ԱՄՆ դոլարով (2.4 անգամ)։
Արտահանում է իրականացվել Ռուսաստան (2 730.9 տոննա), Արաբական Միացյալ Էմիրություններ (39.7 տոննա), Լեհաստան (37.0 տոննա), Նիդերլանդներ (24.5 տոննա), Հայաստան (20.9 տոննա), Գերմանիա (11.1 տոննա), Քաթար (5.7 տոննա), Քուվեյթ (4,3 տոննա), Սաուդյան Արաբիա (3,9 տոննա), Բահրեյն (2,7 տոննա), այլ երկրներ (3,0 տոննա):
